05  04  2019

Արտակ Զեյնալյանին դատի են տվել․ «Ժողովուրդ»

Արտակ Զեյնալյանին դատի են տվել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը գրում է․ «ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի դեմ դատական հայց է ներկայացրել ՔԿ ծառայության պետի նախկին տեղակալ Արսեն Աֆրիկյանը: Աֆրիկյանն ավելի վաղ եղել է «Աբովյան», հետո «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ների ղեկավարը և աշխատանքից ազատվել էր կոռուպցիոն բացահայտումների արդյունքում, սակայն հետո նշանակվել էր ՔԿ ծառա­յության ղեկավարի տեղակալ: 

Բայց թավշյա հեղափոխությունից հետո՝ օգոստոսին, նոր իշխանությունները նրան ազատել էին աշխատանքից: Եվ հիմա Աֆրիկյանը դատարանից պա­հանջում է ստիպել ՀՀ արդարադատության նախարարին անվավեր ճանաչել իրեն աշխատանքից ազատելու հրամանները՝ վերականգնելով ԱՆ ՔԿ պետի առաջին տեղակալի պաշտոնում»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» թերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ