29 03 2019

Կրկին խոչընդոտներ՝ Վրաստանից ցորենի ներկրման հետ կապված․ «Ժամանակ»

Կրկին խոչընդոտներ՝ Վրաստանից ցորենի ներկրման հետ կապված․ «Ժամանակ»

«Ժամանակ»-ը գրում է․ «Վրաստանի տարածքով ցամաքային ճանապարհով ցորենի ներկրման հետ կապված կրկին խոչընդոտներ են ստեղծվել։

Վրացական կողմից բեռնափոխադրողներին երեկ տեղեկացրել են, որ այսօրվանից ցորենով բեռնված մեքենաները պետք է կշռեն ոչ թե 44 տոննա, այլ 40։ Այդ մասին «Ժամանակ»-ի հետ զրույցում փոխանցեցին բեռնափոխադրողները։

«Տարօրինակ, մեզ համար անհասկանալի պայմաններ են ներկայացվում։ Միջազգային բեռնափոխադրման չափանիշներով բեռնատարն ու բեռը միասին պետք է կշռեն 44 տոննա։ Իսկ հիմա Վրաստանում մեկ գիշերվա մեջ որոշել են, որ մեքենան ու բեռը պետք է լինեն 40 տոննա։ Ընդ որում՝ խոսքը, մասնավորապես, վերաբերում է ցորենին»,- ասաց բեռնափոխադրողը»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժամանակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ