27 03 2019

Նաիրա Զոհրաբյանը հրաժարվել է մեկնել գործուղման․ «Ժողովուրդ»

Նաիրա Զոհրաբյանը հրաժարվել է մեկնել գործուղման․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը գրում է․ «Այսօր Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) միգրացիայի, փախստականների եւ տեղահանված անձանց հարցերի հանձնաժողովի նիստին մասնակցելու համար Փարիզ պետք է գործուղվեր ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության հիմնական անդամ Նաիրա Զոհրաբյանը:

Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Ն.Զոհրաբյանը հրաժարվել է մեկնել Փարիզ. խնդիրը տեխնիկական է եղել: Բանն այն է, որ թռիչքը գիշերային էր, եւ պատգամավորը որոշել է այսուհետ հրաժարվել բոլոր գիշերային թռիչքներից, քանի որ դա վատ է անդրադառնում իր առողջական վիճակի վրա:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Նաիրա Զոհրաբյանի փոխարեն Փարիզ կմեկնի փոխարինող անդամ «Իմ քայլը» խմբակցությունից Տաթեւիկ Հայրապետյանը: Սակայն մենք տեղեկացանք նաեւ, որ սա միակ դեպքը չի լինելու, եւ այսուհետ Զոհրաբյանը հրաժարվելու է բոլոր գիշերային թռիչքներից»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ