22 03 2019

Պետտուրքի բարձրացում կլինի, բայց ոչ 60 անգամ․ «Փաստ»

Պետտուրքի բարձրացում կլինի, բայց ոչ 60 անգամ․ «Փաստ»

«Փաստ»-ը գրում է․ «Վերջին շրջանում ականատես ենք լինում բողոքի ցույցերի մի ամբողջ շղթայի՝ ակցիզային հարկի, գրավատների, արծվաշենցիների խնդիրների ու մի շարք այլ հարցերի հետ կապված: Անց­նող շաբաթվա ամենաքննարկված և շահարկված թեման կապ­ված է տարադրամի փոխանակման կետերի և գրավատների կողմից տրվող պետտուրքի ավելացման հետ: Նախատեսվում է պետտուրքը բարձրացնել 60 անգամ՝ 50 հազարից դարձնել 6 մլն:

«Փաստ» թերթի տեղեկություններով, իրականում բարձրացում լինելու է, բայց ոչ այդ աստիճանի, սա բավական տարածված քայլ է, երբ ընտրություն է կատարվում վատի և վատագույնի միջև:

Այսինքն՝ ի սկզբանե ներկայացվում է վատագույն սցենար, հետո գնում են զիջումների, արդյունքում բարձրացում լինում է, սակայն նվա­զում է դժգոհությունը:

Պատահական չէ, որ հարցի վերաբերյալ դժգոհություններ են հայտնվել նաև իշխանական պատգամավոր­ների կողմից: Այն դեպքում, երբ ներկայիս իշխանության մեջ դժվար է պատկերացնել «մոնոլիտությունից» որևէ շեղում:

Ի դեպ, սա հնարավորություն է տալիս, բացի վերը նշվածից, լուծել ևս երկու խնդիր, ցույց տալ, որ նախ՝ օրենսդիրը կարողանում է ճնշում և վերահսկողություն իրականացնել գործադիրի նկատ­մամբ, և երկրորդ՝ իշխանական թիմում առողջ դեմոկրատիա կա»,:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ