22 03 2019

Խմորումներ՝ ՔՊ-ում․ «գորշ կարդինալը» թիմ է ձևավորում․ «Հրապարակ»

Խմորումներ՝ ՔՊ-ում․ «գորշ կարդինալը» թիմ է ձևավորում․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Քաղաքացիական պայմանագրի» մա­յիսին սպասվող համա­գումարին ընդառաջ, արդեն խմորումներ են սկսվել կուսակցությունում: Բանն այն է, որ համագումարին պետք է նոր վարչություն ընտրվի, և շատերն են պայքարում մնալ կամ ընդգրկվել կուսակցության ղեկավար կազմում, որտեղ անմիջապես մասնակցում են որոշումնե­րի կայացմանը:

Հարցը հատկապես սուր է դրված փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մոտ, որը համարվում է Փաշինյանի չհայտարարված մրցակիցը, կառավարության «գորշ կարդինա­լը»: Նա, ասում են, ինտենսիվ աշխատում է թի­մում յուրայիններ հավաքագրելու ուղղությամբ, քանի որ վարչության անդամին, ՔՊ ընդունած ներքին կանոնադրությամբ, ընտրում են գաղտնի քվեարկությամբ: Վարչությունում ընդգրկվելու հավակնություններ են դրսևորում Մխիթար Հայրապետյանը, Մակունցը և այլք: Ներկայումս ՔՊ վարչությունը 13 հո­գուց է բաղկացած, չի բացառվում, որ կազմն ընդլայնվի»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ