11 03 2019

Dasaran.am-ի պատճառով վեճերը շարունակվում են․ «Ժողովուրդ»

Dasaran.am-ի պատճառով վեճերը շարունակվում են․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը գրում է․ Տավուշի մարզի մի շարք հանրակրթական դպրոցներում տնօրենի եւ ուսուցիչների միջեւ վեճեր են ընթանում dasaran.am ինտերնետային կայքի պատճառով:

Տնօրեններն ուսուցիչներին պարտադրում են այդ կայքում պարբերաբար նշումներ կատարել աշակերտներին նրանց կողմից նշանակված գնահատականների եւ հանձնարարած տնային աշխատանքների վերաբերյալ: Որոշ ուսուցիչներ դրան ընդդիմանում են` ասելով, որ դա իրենց աշխատանքային պարտականությունների մեջ չի մտնում, իրենք դրա համար չեն վճարվում, այդ ինտերնետային կայքը պետական չէ, Կրթության եւ գիտության նախարարությանը չի պատկանում: Դպրոցների տնօրեններն ուսուցիչներին ասում են, որ այդ կայքում ուսուցիչների կողմից վերոհիշյալ գրառումները չկատարելը բացասաբար կազդի այդ դպրոցի վարկանիշի վրա:

Տավուշի մարզում դպրոցներ կան, որոնց տնօրեններն ավելորդ են համարում նշված կայքի հետ համագործակցությունը, եւ նրանք պատրաստվում են այդ հարցը բարձրաձայնել»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ