02 03 2019

Պապիկյանի հետ հանդիպումից օրենսդիրները բավարարված են․ «Ժողովուրդ»

Պապիկյանի հետ հանդիպումից օրենսդիրները բավարարված են․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը գրում է․ «ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունում հերթական դռնփակ հանդիպմանը հրավիրված էր ՀՀ տարածքային կառավարման ու զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Պապիկյանի հետ հանդիպումը բավական ջերմ մթնոլորտում է ընթացել. պատգամավորները հարցերով շատ չեն ճնշել:

Սա էլ թերևս այն պատճառով, որ Պապիկյանը հստակ ներկայացրել էր անելիքները, ծրագրերը, իսկ հարցերին էլ տվել է սպառիչ ու զուսպ պատասխաններ: Նույնիսկ ոլորտի գիտակ պատգամավորներից մի քանիսն արդեն հանդիպումից հետո իրար հետ խոսելիս ասել են, թե մինչև հիմա չէր եղել այսպիսի հանդիպում, որից իրենք բավարարված լինեին:

Ի դեպ, չի բացառվում, որ առաջիկայում իշխող խմբակցության պատգամավորները գործադիրի անդամների հետ հանդիպումներն անցկացնեն բաց, քանի որ փակ ֆորմատն իրեն սպառել է՝ առանձնապես գաղտնի ոչինչ չի խոսվում: Փակ կարող են լինել միայն ուժային կառույցների, իրավապահ համակարգի ղեկավարների հետ հանդիպումները»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» թերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ