15 02 2019

Ո՞վ կլինի Կանադայում ՀՀ դեսպանը․ «Հրապարակ»

Ո՞վ կլինի Կանադայում ՀՀ դեսպանը․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Մեր տեղեկություններով` արդեն հայտնի է Կանադայում ՀՀ դեսպանի անունը։ Ազնավուրի մահվանից հետո Շվեյցարիայում Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Անահիտ Հարությունյանը, որի ագրեմանը, մեր աղբյուրների փոխանցմամբ, Հայաստան վերադարձից առաջ Կանադայի իշխանություններին է փոխանցել նախկին դեսպանը` Լևոն Մարտիրոսյանը. «Կարծում ենք, նոր նշանակումը ևս արգասաբեր կլինի։ Մարտիրոսյանը կարճ ժամանակում կարողացավ ահագին գործ անել` Թրյուդոյին բերեց Հայաստան, ի դեպ, Թրյուդոն միակն էր աշխարհի գերտերություններից (Կանադան G7-ի անդամ է), որ դեկտեմբերյան խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո շնորհավորեց Նիկոլ Փաշինյանին»:

Մեր աղբյուրի փոխանցմամբ` դիվանագիտական կորպուսում շարունակվում է նոր թեկնածուների փնտրտուքը։ Սակայն կան մարդիկ, որոնք մերժում են առաջարկները, օրինակ՝ ԱԳՆ միջազգային կապերի վարչության պետ Վահրամ Կաժոյանը մերժել է Վիետնամում  դեսպան աշխատելու առաջարկը»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ