08  02  2019

«Դեբոշ» սարքող գյուղապետը․ «Հրապարակ»

«Դեբոշ» սարքող գյուղապետը․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Օրեր առաջ անրադարձել էինք Կոտայքի մարզի Սոլակ համայնքին: Գրել էինք, որ համայնքի ղեկավար Էդգար Խաչատրյանի հորդորով մանկապարտեզի աշխատակիցները ազատման դիմում են գրել:

Նյութի հրապարակումից հետո գյուղապետը չի ալարել եւ իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ մենք ապատեղեկատվություն ենք տարածում: Գյուղապետի այս գրառումից ոգեւորված, իր իսկ կողմակիցները սկսում են մեկնաբանություններով քաջալերել գյուղապետին. «Գազ տուր Էդո ջան, դուխով՝ մենք քո հետ ենք» եւ այլն:

Գյուղապետը գրած մեկնաբանություններից «դուխ» է առնում, եւ ըստ մեր տեղեկությունների՝ օրեր առաջ բանակի քեֆի արարողությունից հետո գյուղում «դեբոշ» է սարքում, որի ընթացքում վնասում է ձեռքը: Եվ որպեսզի այդ մասին ոչ ոք չիմանա, չի դիմում բժշկական կենտրոն:

Տեղեկությունը ճշտելու համար զանգահարեցինք Սոլակի գյուղապետ Էդգար Խաչատրյանին: Խաչատրյանը մեր հարցը լսելուց հետո ասաց. «Սուտ են ասում նման բան չկա, ով որ քեզ ասել ա էդ ինֆորմացիան, սուտա, ձեռքս ցավում ա ուղղակի կապել եմ»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ