01  02  2019

Կոչ եմ անում՝ թևերը քշտել և օրուգիշեր աշխատել. Վանեցյան. «Հրապարակ»

Կոչ եմ անում՝ թևերը քշտել և օրուգիշեր աշխատել. Վանեցյան. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը զրուցել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հետ

Ներկայացնում ենք հարցազրույցից մի հատված.

- Հանրային հետաքրքրություն առաջացրած մի քանի քրեական գործերի մասին կուզեի խոսեիք, դրանք շատ են, բայց առանձնացրել եմ «Երևան» հիմնադրամինը, որը հեղափոխությունից հետո առաջին հարուցված գործերից էր։ Ի՞նչ նորություններ կասեք այդ գործով։

- Քրեական գործով իրականացված լայնածավալ, օպերատիվ գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ «Երևան» հիմնադրամը վատնել է մի մասը, մի մասը՝ ոչ արդյունավետ կամ նպատակային է ծախսել այդ գումարների, ընդհանուր չափը գումարի 1 մլրդ 807 մլն դրամ է, որն ամբողջությամբ վերականգնվել է, պետական բյուջե է փոխանցվել։ Մենք ինչո՞ւ սկսեցինք գործողություններ, որովհետև հայտարարվեց, որ այս հիմնադրամը լուծարվում է, երբ մենք արեցինք գործողություն, դեռևս 500 մլն կար հաշվի վրա, հետևաբար, միասին ստացվում է՝ 2 մլրդ 307 մլն դրամ է բյուջե վերադարձվել։

- Մաքսայինի նախկին պետ Արմեն Ավետիսյանի դեմ հարուցված գործից նորություն կա՞, ապօրինի ձեռնարկատիրությանը մասնակցելու ու ապօրինի գումարներ օրինականացնելու մեղադրանքով իր դեմ հարուցված գործից հետո նա հայտարարեց իր սեփականությունը հանդիսացող «Գոլդեն Փելես» հյուրանոցը պետությանը նվիրելու մասին․ արդյոք այս գործը կարճվե՞լ է։

- Այո, ինքը ցանկություն է հայտնել նվիրաբերել այդ հյուրանոցը Հայաստանի Հանրապետությանը, բայց դա չի նշանակում, որ գործը կարճել ենք, իհարկե, չենք կարճել, գործով քննությունը շարունակվում է, հայտնի տեսանյութը տեսել եք, այն, ինչ որ ասված է, դա հիմնավորվում է և կհիմնավորվի քրեական գործի շրջանակներում, մեղադրանքները կառաջադրվեն, և կլինեն հետևանքներ։

Բայց եկեք նաև մի բան հասկանանք, որ կոնկրետ այդ դեպքը եղել է 2005-06 թվականներին, այսինքն՝ կա վաղեմության ժամկետ, որը հիմք է քրեական հետապնդում չիրականացնել, բայց մենք պարտավոր ենք հիմնավորել այդ մարդու մեղքը կամ ապացուցել նրա անմեղությունը քրգործի շրջանակներում։ Այսինքն, մենք մեր գործն անում ենք, և այդ ընթացքում պարոն Ավետիսյանը ցանկություն է հայտնել նվիրաբերել «Գոլդեն Փելես» հյուրանոցը պետությանը, ինչը ողջունելի է։

Ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»  օրաթերթում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ