01  02  2019

«Սորոսականներն» ամեն րոպե կարող են թողնել պաշտոնը․ «Իրատես»

«Սորոսականներն» ամեն րոպե կարող են թողնել պաշտոնը․ «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե «Իմ քայլը» թիմի պաշտոնյաների անհարիր պահվածքը, ինչպես հումորով ասաց նույն խմբակցության մեր աղբյուրը, հիմք է դարձել, որ նրանց հրամայվի «մեկ ամսով սկոչել բերանները, ինքնուրույն հագնել պալտոները»` մինչեւ անհրաժեշտ ստանդարտները մշակվեն, եւ որպես ուղեցույց դրվեն նրանց սեղաններին` սերտելու համար:

Ընդ որում, նույն աղբյուրի փոխանցմամբ, ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը, կառավարության վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը, ԱԱԽՔ Արմեն Գրիգորյանը, որոնք «սորոսականների» համբավ ունեն, եւ որոնց պաշտոնավարումը ռուսական «ռազմավարների» սրտով չէ, ամեն րոպե կարող են թողնել պաշտոնները:

Ի դեպ, Դավիթ Սանասարյանի գործունեությունն առանձնապես չի հիացնում նաեւ երկրի առաջին դեմքին, եւ որոշված էր, որ նա պետք է դառնա պատգամավոր, ազատելով այդ պատասխանատու եւ կարեւոր «պոստը», սակայն ռուսաստանյան հայտնի մեծահարուստներից մեկի «թեթեւ ձեռքով» նա մնաց իր տեղում»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Իրատես»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ