01 02 2019

Ի՞նչ են անում ՀՀԿ-ականները Գերմանիայում․ «Փաստ»

Ի՞նչ են անում ՀՀԿ-ականները Գերմանիայում․ «Փաստ»

«Փաստ»-ը գրում է․ «Ինչպես հայտնի է, օրերս ՀՀԿ ներկայացուցիչների մի պատկառելի պատվիրակություն մեկնել է Գերմանիա: Հատկանշական է, որ այդ այցը զուգադիպել է վարչապետ Փաշինյանի՝ Գերմանիա կատարած այցի հետ: Ըստ մեր աղբյուրների՝ դա պատահականություն չէ:

Թերթի աղբյուրի փոխանցմամբ՝ ՀՀԿ–ականները Գերմանիայում իրենց հանդիպումների ժամանակ ներկայացնում են հայաստանյան ներքաղաքական իրավիճակը: Մյուս կողմից, այցը կապված է առաջիկայում կուսակցության մեջ բարեփոխումներ կատարելու ու արդիականացման գործընթացի, այլ կերպ ասած՝ ռեբրենդինգի հետ:

Ըստ որոշ տեղեկությունների՝ հանրապետականները ցանկանում են կիրառել կուսակցությունների գերմանական փորձը: ՀՀԿ–ականները, առիթից օգտվելով, հանդիպումների ժամանակ հընթացս խոսել են նաև ՀՀ շահերից բխող հարցերի մասին: Մասնավորապես, քննարկումներ են ընթացել ՀՀ–ԵՄ համաձայնագրի՝ Բունդեսթագում վավերացման շուրջ. ըստ մեր տեղեկությունների, այն տեղի կունենա մինչև սույն թվականի սեպտեմբեր:

ՀՀԿ–ականների բարձրացրած հաջորդ խնդիրը կապված է Գերմանիայի հետ վիզաների ազատականացման խնդրին: Ըստ մեր աղբյուրի՝ գերմանացի գործընկերներն ընդգծել են, որ այդ խնդրի մասին դեռևս վաղ է խոսել, քանի որ առաջիկայում սպասվում են Եվրախորհրդարանի ընտրություններ, իսկ, ինչպես գիտենք, Եվրոպայում միգրացիոն հարցերը շատ սուր են դրված, իսկ նախընտրական շրջանում դրանք շահարկելը բավականին ռիսկային է»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ