01  02  2019

Փաշինյանը չներեց Էլոյանին․ «Հրապարակ»

Փաշինյանը չներեց Էլոյանին․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Մենք օրեր առաջ գրել էինք, որ Քաղաքա­շինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանն ազատվելու է աշխատանքից, թեև նա հերքում էր: Երեկ կառավարու­թյան նիստում այդ որոշումը կայացվեց: Էլոյանը նշանակվել էր հունիսին՝ հեղափոխությունից հետո: Երեկ նա ասել է, որ ազատման պատճառներն իրեն հայտնի չեն, ավելին՝ վստահեցրել է, որ մասնագիտա­կան խնդիրներ չեն եղել իր և վերադասի միջև: 

Մեր տեղեկություններով՝ նրա պաշ­տոնանկության պատճառն ամանորյա հան­գիստն է եղել, ավելի ճիշտ՝ այն արտերկրում անցկացնելը:

Ինչպես ավելի վաղ գրել էինք, վարչապետը ներքին հրահանգ էր տվել կառավարության անդամներին՝ Ամանորն անցկացնել Հայաստանում: Սակայն էլոյանը մեկնել է ԱՄՆ՝ այնտեղ բնակվող իր ընտանիքի հետ անցկացնելու տոները:

Նա 2002-ից ԱՄՆ-ում է ապրում, աշխատում և Հայաստան էր վերադարձել նոր իշխանու­թյան հրավերով: Էլոյանը հեղինակ է Չիկագոյում կառուցված բնակելի երկնաքերերի, Սան Ֆրանցիսկոյի Բրիջ և Լոս Անջելեսի Բեյ կամուրջների ու մի շարք այլ հայտնի կառույցների: Էլոյանը ոչ միայն տոներն անցկացրել է ԱՄՆ-ում, այլև ֆեյսբուքի իր էջում ակտիվ տեսանյութեր է տարածել տո­նական հանգստից, ինչը Փաշինյանը, ասում են, չի ներել:

Ի դեպ, տևական ժամանակ է՝ տեղեկություններ կան, որ նույն պատ­ճառով վարչապետը մտադիր է ազատել նաև արդարադատության երկու փոխնախարարներին՝ Արթուր Հովհաննիսյանին և Սուրեն Քրմոյանին, գործընթացը թերևս սառեցվել է, քանի որ մամուլն այդ թեմա­յով աղմուկ բարձրացրեց:

Հունվարի 29-ին նույն պատճառով ազատվել է նաև Անշարժ գույքի պետական կոմիտեի ղեկավարի տե­ղակալ Արման Պետրոսյանը»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ