01  02  2019

Քննությունը ձգձգում են, որ հիմնավորում գտնեն․«Ժողովուրդ»

Քննությունը ձգձգում են, որ հիմնավորում գտնեն․«Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը գրում է․ «2018թ. հոկտեմբերի 2-ին նախորդ խորհրդարանի՝ «Ազգային ժողովի կանոնակարգ օրենքում» ընդունած փո­փոխությունների աղմկահարույց նախագծի վերաբերյալ Սահմանադրական դատարան ուղղված դիմումի քննությունը տեղից չի շարժվում:

Ինչպես հայտնի է, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այդ օրինագծի շուրջ բարձ­րացած աղմուկից հետո դիմել էր Սահմանադրական դատարան, որ վերջինս քննի և որոշի՝ որքանով է ըն­դունված փոփոխությունը սահմանադրական:

«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ դեռ այս տարվա հունվարի 22- ին պետք է սկսվեր դատաքննությունը, սակայն տեղեկացանք, որ նիստը հետաձգվել է և այն տեղի կունենա ապ­րիլի 19-ին: Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ չի բացառվում, որ այդ օրենքն ի վերջո սահմա­նադրական ճանաչվի, և այս հետաձգումն էլ պայմանավորված է հենց այդ հանգամանքով, որ հիմնավո­րումներ գտնվեն:

Հիշեցնենք, որ այդ օրինագծով նախատեսվում է ԱԺ նիստերը պատգամավորներից անկախ պատճառներով տեղի չունենալու դեպքում համարել պարզապես ընդհատված, այլ ոչ թե չկայացած»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ