24 01 2019

Հայաստանում «դեղին բաճկոնավորների» շարժում կսկսվի․ «Ժամանակ»

Հայաստանում «դեղին բաճկոնավորների» շարժում կսկսվի․ «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանում Ֆրանսիայի օրինակով կարող է սկսվել «դեղին բաճկոնավորների» շարժում, որի պահանջները լինելու են հակաիշխանական:

Մասնավորապես՝ ֆրանսիական շարժման օրինակով հայ «դեղին բաճկոնավորները» ևս դնելու են սոցիալական խնդիրներ՝ կապված կրթության և առողջապահության, ինչպես նաև երկրում արդարության մթնոլորտի վերականգնման հետ:

Այժմ ընթանում են շարժման նախապատրաստական աշխատանքները. շարժման ներկայացուցիչները հանդիպում են տարբեր գործիչների և առաջարկում համագործակցել իրենց հետ: Թե ով է լինելու շարժման ղեկավարը, այս պահին հայտնի չէ»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժամանակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ