22 01 2019

Ինչպես Բժշկական համալսարանում տապալվեց նախարարի թիմը. «Ժողովուրդ»

Ինչպես Բժշկական համալսարանում տապալվեց նախարարի թիմը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Երեկ Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստն անցավ բավական լարված մթնոլորտում, եւ խորհրդի նախագահ ընտրվեց ոչ թե առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի թեկնածուն՝ Վերարտադրողական բժշկության ասոցիացիայի նախագահ Էդուարդ Համբարձումյանը, այլ երգահան Վահան Արծրունին:

Ի դեպ, նախօրեին ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի նախաձեռնությամբ ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի որոշ ներկայացուցիչներ հավաքվել են Ծաղկաձորում եւ քննարկել են, թե ինչ անեն, որ տապալեն խորհրդի նիստը, փորձեն խոչընդոտել Վահան Արծրունու` ԵՊԲՀ խորհրդի նախագահ ընտրվելուն: Պատահական չէ, որ երեկ արդեն նրանք պահանջում էին հոգաբարձուների խորհրդի նիստը անցկացնել փակ: Նրանց առաջարկը մերժվեց: Երեկ մերժվեց նաև հոգաբարձուների խորհրդի նախագահի քվեարկությունը փակ անցկացնելու առաջարկը, և արդյունքում Արծրունին 21 կողմ ձայնով ընտրվեց: Իսկ նախարարի թեկնածու Համբարձումյանը ստացել էր 7 կողմ ձայն: Արձանագրենք, որ Վահան Արծրունու թեկնածությանը դեմ քվեարկեցին Լենա Նանուշյանը, Լուսինե Քոչարյանը, Դավիթ Պետրոսյանը, Մանե Ադամյանը, Լիանա Ղալթախչյանը, Էդուարդ Համբարձումյանը, Արեն Մկրտչյանը»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ