17 01 2019

Կոստանյանին պաշտոն չեն վստահի․ «Հրապարակ»

Կոստանյանին պաշտոն չեն վստահի․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախկին գլխավոր դատախազ, Նիկոլ Փաշինյանին աջակցություն հայտնած Գեւորգ Կոստանյանը, որը դեկտեմբերի վերջին վերադարձել էր Հայաստան, նոր կառավարությունում հայտնվելու անկալիքներ ուներ, կրկին մեկնել է։

Տեղեկություն կա, որ նոր իշխանությունները չեն պատրաստվում ո՛չ գլխավոր դատախազի եւ ո՛չ էլ այլ պաշտոն վստահել նրան։ Նոյեմբերին նա մեկնել էր արտերկիր, գնացել էր վերահաստատելու ԵՄ դատախազությունում աշխատելու առաջարկը՝ պետք է փաստաթղթեր ներկայացներ, քննություն հանձներ, իսկ մեկնարկը նախատեսված է 2020-ին։ Մեր աղբյուրն ասում էր, որ ընտրություններից հետո վերադառնալով՝ տեղ կգտնի նոր կառավարության մեջ, բայց, փաստորեն, այդ հեռանկարն իրականություն չի դարձել»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ