11  01  2019

Կառավարությունում օպտիմալացումներ են, ԱԺ-ում՝ ուռճացումներ․ «Իրավունք»

Կառավարությունում օպտիմալացումներ են, ԱԺ-ում՝ ուռճացումներ․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Թեպետ 103-ամյա ընտրող Բավական Փիլոյանը երեկ նորաթուխ պատգամավորներին հուշում էր, որ բավական է, «հերիք է ու բոլ», սակայն նորընտիրները որոշել են Ազգային ժողովում ուռճացնել պետական ապարատը եւ, ինչո՞ւ ոչ, եւ ծանոթ-բարեկամներին տեղավորել աշխատանքի, եւ´ իրենց աշխատավարձը բարձրացնել:

Պարզվում է՝ նոր խորհրդարանի ձեւավորումից հետո կավելանա ԱԺ մշտական հանձնաժողովների թիվը:

Հիշեցնենք, որ ՀՀ Սահմանադրության 106-րդ հոդվածի համաձայն, մշտական հանձնաժողովների թիվը չի կարող 12-ից ավելի լինել, սակայն նախորդ գումարման ժամանակ այն 12-ից դարձավ 9-ը: Մինչդեռ հիմա ավելացել են եւ պատգամավորների թիվը, եւ հանձնաժողովների, այդ թվում՝ կրկին կառանձնացվեն ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովները:

Փաստորեն, ստացվում է, որ կառավարությունն այս կամ այն վարչությունն ու նախարարությունը օպտիմալացնելուն զուգահեռ՝ հակառակ գործընթացն է իրականացնում օրենսդիր մարմնում: Չէ՞ որ պատգամավորների թվի ավելացումով, ավելանում են նրանց օգնականները, հանձնաժողովների ավելացումով՝ փորձագետները: Այնպես որ, ով ինչ ուզում է ասի, նորաթուխ օրենսդիրներն իրենց առաջացրած ծախսերով միլիոն արժեն»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Իրավունք» թերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ