11 01 2019

«Քանի՞ գլխանի եք, որ ցույց եք անում»․ հաթաթա են տվել․ «Իրատես»

«Քանի՞ գլխանի եք, որ ցույց եք անում»․ հաթաթա են տվել․ «Իրատես»

«Իրատես»-ը գրում է․ «Սփյուռքի նախարարն ու փոխնախարարը նախքան տոները հավաքել են նախարարության աշխատակիցներին ու խստաբարո հայացքով, բարձր տոնով հաթաթա տվել բոլորին՝ ասելով. «Դուք քանի՞ գլխանի եք, որ ընդդեմ նախարարության փակման ցույց եք անում»:

«Իրատեսի» հետ զրույցում նախարարության մի քանի աշխատակիցներ ասացին, որ նախարարի ու փոխնախարարի հանդիմանումներին աշխատակիցները չեն առարկել:«Բոլորս էլ ճնշված էինք, բոլորս էլ մեր հոգսերն ունենք, վարկերի տակ ենք, ու այդ պահին մտածում էինք գոնե մինչև նոր տարին աշխատանքից չզրկվելու մասին: Նախարարն ու փոխնախարարը մեզ ասացին, որ «եթե ձեզ թվում է, թե մենք պետք է դուրս գանք ու կառավարության դիմաց ցույց անենք մեր իսկ թիմի կամ թիմակցի դեմ (Արարատ Միրզոյանին նկատի ունեին), ապա չարաչար սխալվում եք»,- ասաց մեր զրուցակիցը:

Նա նաև տեղեկացրեց, որ այս պահին նախարարությունում անորոշ իրավիճակ է, առաջնակարգ մասնագետները, ոլորտի գիտակ մարդիկ չգիտեն, թե ինչ է լինելու իրենց ճակատագիրը, որտեղ են հայտնվելու և ինչ կարգավիճակով: Բոլորը հենց այնպես, ի միջի այլոց աշխատանքի են գնում՝ չիմանալով, թե վաղն ինչ է լինելու»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Իրատես»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ