27 12 2018

Կդիմանա՞ն մինչեւ կկվի գարնանային կանչը. «Հայոց աշխարհ»

Կդիմանա՞ն մինչեւ կկվի գարնանային կանչը. «Հայոց աշխարհ»

«Հայոց աշխարհ»-ը գրում է․ «2018 թվականի ընթացքում Հայաստանում ծավալված ներքաղաքական գործընթացների խորքային քննությունը անմիջապես երեւան է հանում մի իրողություն. տեղի են ունեցել ոչ թե հեղափոխական փոփոխություններ, այլ մինչ այդ գոյություն ունեցող քաղաքական համակարգի ու տնտեսական հարաբերությունների պարզ վերարտադրություն՝ ավելի ավտորիտար ու մենիշխանական տեսքով։   

Այսինքն՝ «թավշյա հեղափոխության» հետեւանքով փոխվել են սոսկ գործող անձինք ու կուսակցությունները, բայց նոր գործադիր իշխանությունն ու դեկտեմբերի 9-ին նրա ձեւավորած նոր Ազգային ժողովն ու նաեւ գրեթե անփոփոխ մնացած դատաիրավական համակարգը իրենց խորքային էությամբ մնացել են նույնը։   

Բայց ահա Հայաստանի տնտեսությունն այդ ընթացքում ակնհայտ անկում է ապրել ու դեգրադացվել նոր իշխանավորների ոչ արհեստավարժության ու պոպուլիստական քայլերի հետեւանքով։   Սա նշանակում է, որ առաջիկայում անխուսափելի է դառնալու ամեն մի հեղափոխությանը հաջորդող քաղաքական սկեպսիսը՝ «ինչի՞ համար էր այս ամենը, եթե նախկինում ավելի լավ էր, քան այսօր» հարցման տեսքով։ Ի վերջո, մարդկանց չեն հետաքրքրում ո՛չ կոնկրետ անձանց անուն-ազգանունները, ո՛չ էլ այս կամ այն կուսակցության անվանման բարդ հապավումները։   

Նրանց հետաքրքրում է իրենց կենսակերպում տեղի ունեցող դրական կամ բացասական փոփոխությունների դինամիկան, ինչն այսօր՝ 2018-ի տարեվերջին, ամենեւին էլ իշխանափոխության ու նրա ճարտարապետների օգտին չի վկայում։  

Ուստի այս խորքային միտումները մի կողմ դնելով՝ հեղափոխությունը որպես անձանց ու կուսակցությունների սովորական փոխատեղում համարող մեր քաղաքական «ֆորմալիստներին» խորհուրդ ենք տալիս մի փոքր էլ սպասել, որպեսզի ձմռանը սպասվող դժվարությունները, գումարվելով Ղարաբաղի հարցի նոր սրացման անխուսափելիությանը, ամբողջովին բացեն ժողովրդի կիսափակ աչքերը։  

Դրանից հետո իշխանափոխության հետեւանքով ձեւավորված նոր քաղաքական թիմի բարձր հեղինակության հետ մեծ հույսեր կապողներին առաջարկում ենք 2018-ի գարնանը քաղաքական ասպարեզը գրաված նոր իշխանությունների վարկանիշը համեմատել դրանից ուղիղ մեկ տարի առաջ տեղի ունեցած 2017-ի խորհրդարանական ընտրություններում իշխող ուժի հավաքած բարձր տոկոսների հետ։  

Հենց ներկա պահին՝ 2018-ի վերջին օրերին, նախկինների ու ներկաների միջեւ իրականացվող համեմատությունն արդեն լուրջ հիմքեր է ստեղծում ռացիոնալ գնահատականի համար, քանզի սառը դատողությամբ առաջնորդվելու պարագայում արձանագրում ենք հետեւյալ հստակ ու անհերքելի քաղաքական իրողությունները։

Առաջին՝ Հայաստանի գործադիր իշխանություն      

2018-ի մայիսի 8-ից հետո ձեւավորված եւ այժմ իր հիմնական գործող դեմքերով նոր խորհրդարանի բացարձակ մեծամասնության կողմից կրկին վերանշանակվող Ն.Փաշինյանի «հեղափոխական կառավարությունն» անցած ամիսներին շատ ավելի վատ է աշխատել, քան 2017-ի խորհրդարանական ընտրություններից մինչ այդ ժամանակահատվածը գործած Կ. Կարապետյանի կաբինետը։  

Ապացույցն ուղղակի սովորական ու պարզ թվաբանությունն է. ցանկացողները կարող են Հայաստանի հաջորդական կառավարությունների արձանագրած հիմնական տնտեսական ցուցանիշները համեմատել՝ արդեն իսկ հրապարակված պաշտոնական վիճակագրության հիման վրա։ Ակնհայտ է, որ Ն. Փաշինյանի գլխավորած կաբինետը անցած ամիսներին, մեղմ ասած, շատ ավելի համեստ արդյունքներ է արձանագրել բոլոր հիմնական բնագավառներում, քան իր նախորդները։  

Ավելին՝ հենց վերջիններիս կողմից սկսված որոշ ծրագրերի անավարտության պատճառով են դեռեւս պահպանվում տնտեսության զարգացման այն դրական ցուցանիշները, որոնք առաջիկա ձմռանը նույնպես բացասականի են վերածվելու։

 Երկրորդ՝ Հայաստանի օրենսդիր իշխանություններ     

2017 թվականի գարնանը տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների շնորհիվ ձեւավորված Հայաստանի Ազգային ժողովը, որպես ժողովրդի ընտրած ներկայացուցչական մարմին, իր բոլոր հիմնական ցուցանիշներով շատ ավելի ժողովրդավարական էր եւ ավելի պրոֆեսիոնալ, քան դեկտեմբերի 9-ի «ափալ-թափալի» միջոցով ստեղծված խորհրդարանը։ Ապացույցները շատ են՝  

1. 2017-ին ընտրված ԱԺ-ում գոյություն ուներ հստակ ու ընդգծված ընդդիմություն ի դեմս «Ելք» դաշինքի, որ ներառում էր երեք կուսակցություններ՝ «Քաղաքացիական պայմանագիր, «Լուսավոր Հայաստան» ու «Հանրապետություն»։  

2. Մինչեւ իշխանափոխությունը Հայաստանի Ազգային ժողովում գոյություն ունեին եվրոպական չափանիշներով անհրաժեշտ՝ քաղաքական գունապնակի բոլոր հիմնական գույները՝ ազգային պահպանողականներ (ՀՀԿ), լիբերալներ (ԲՀԿ), սոցիալիստներ եւ ազգային կուսակցություններ (ՀՅԴ) եւ պոպուլիստներ («Ելք»)։ Իսկ ահա դեկտեմբերի 9-ից հետո մենք ունենք պոպուլիստներ («Իմ քայլը») + լիբերալ պոպուլիստներ («Լուսավոր Հայաստան») եւ պարզապես՝ լիբերալներ (ԲՀԿ), այսինքն՝ մի կատարյալ անոմալիա։  

Իսկ ինչ վերաբերում է մեր խորհրդարանականների պրոֆեսիոնալիզմին, ապա այստեղ ուղղակի համեմատելու բան չկա, քանի որ հեռացել են ամենապրոֆեսիոնալները՝ տասնյակ տարիների օրենսդրական գործունեության փորձ ունեցող ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի պատգամավորները, իսկ նրանց փոխարեն ավելացել են 2018 թվականի գարնանը ավտոմեքենաներից կախվող «կասկադյորները», ասֆալտի վրա պառկողները կամ Իսլանդիայի հավաքականին երկրպագելու համար կիրառվող «դըմփ-դըմփ-հու» հնարքին տիրապետող դեռահասները։   

Թե ինչպես են նրանք առաջիկայում օրենքներ գրելու՝ չգիտենք, բայց հաստատապես տեղյակ ենք, որ նրանց մի մասը տապալվել է անգամ իր ուսումնառության ընթացքում եւ չի կարողացել ստանալ գիտական աստիճաններ, այսինքն՝ անգրագետ է ե՛ւ քաղաքական, ե՛ւ մասնագիտական առումով։      

Երրորդ՝ Հայաստանի դատական իշխանություններ     

Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա իշխանության այս ճյուղը գործադիրի վերահսկողության տակ էր եւ է։ Ապացույցը՝ դատական իշխանության անկախությունն ապահովելու կարգախոսով 2018-ի գարնանը հրապարակ եկած «հեղափոխականների» կառավարության ԱԱԾ-ի ու ՀՔԾ-ի պետերի խոսակցությունների հայտնի ձայնագրություններն են։   

Չպետք է մոռանալ նաեւ, որ նախկինում երկրի նախորդ նախագահին չէին ձերբակալում ու պահում կալանքի տակ, ինչի հնարավորությունը, նաեւ անհրաժեշտությունը կար, օրինակ, 2008-ի մարտի 1-ի իրադարձություններից հետո, քանի որ հարգանք ունեին պետականության ու նրա խորհրդանիշերի հանդեպ։   

Իսկ անցած 8 ամիսների ընթացքում մեր երկրի մյուս՝ երկրորդ նախագահին արդեն երկու անգամ անհասկանալի ու զավեշտական հիմնավորումներով բանտ են նետել, այն պարագայում, երբ դեռ հայտնի չէ, թե նրա հանդեպ ինչ որոշում կընդունի դատարանը։   

Այսպիսով 2018 թվականի գարնանը տեղի ունեցած իշխանափոխության հետեւանքով անցած 8 ամիսներին տեղի է ունեցել Հայաստանի իշխանության երեք ճյուղերի գործունեության հիմնական որակական ու քաղաքական ցուցանիշների անկում։   

Բայց սա դեռ սկիզբն է, քանի որ, ինչպես գիտենք, դեկտեմբերի 9-ի խորհրդարանական ընտրություններն արագացվել են 2018-2019 թվականների ձմռան դժվարությունների հետ կապված անխուսափելի դարձող՝ է՛լ ավելի բացասական ցուցանիշներ արձանագրելու ստույգ հեռանկարից խուսափելու համար։  

Ուստի տեղի ունեցածի վերջնական գնահատականը կտրվի 2019-ի մայիսի 8-ին, երբ Ն.Փաշինյանի գլխավորած կաբինետը կբոլորի իր գործունեության մեկ տարին։ Միայն այդ ժամանակ պարզ կդառնա, թե ինչ հետեւանքներ ունեցավ Հայաստանի համար այդ մեկամյա քաղաքական էքսպերիմենտը։  

Մնում է հուսալ, որ այդ ընթացքում նոր իշխանությունները կկարողանան հաղթահարել այն նոր փորձությունները, որ սպասում են նրանց առաջիկա ամիսների ընթացքում եւ ինչպես մեզ նման հոռետեսներին, այնպես էլ դեռեւս իրենց հավատացող լավատեսներին, ժամանակից շուտ չեն զրկի իրենց արձանագրած մեկամյա արդյունքների հաշվեկշիռը կազմելու հաճույքից։   

Քանզի եթե նրանք շարունակեն աշխատել «հեղափոխական» 2018-ի 8 ամիսների նման, ապա հազիվ թե դիմանան մինչեւ կկվի գարնանային կանչը։Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա իշխանության այս ճյուղը գործադիրի վերահսկողության տակ էր եւ է։ Ապացույցը՝ դատական իշխանության անկախությունն ապահովելու կարգախոսով 2018-ի գարնանը հրապարակ եկած «հեղափոխականների» կառավարության ԱԱԾ-ի ու ՀՔԾ-ի պետերի խոսակցությունների հայտնի ձայնագրություններն են։   

Չպետք է մոռանալ նաեւ, որ նախկինում երկրի նախորդ նախագահին չէին ձերբակալում ու պահում կալանքի տակ, ինչի հնարավորությունը, նաեւ անհրաժեշտությունը կար, օրինակ, 2008-ի մարտի 1-ի իրադարձություններից հետո, քանի որ հարգանք ունեին պետականության ու նրա խորհրդանիշերի հանդեպ։   

Իսկ անցած 8 ամիսների ընթացքում մեր երկրի մյուս՝ երկրորդ նախագահին արդեն երկու անգամ անհասկանալի ու զավեշտական հիմնավորումներով բանտ են նետել, այն պարագայում, երբ դեռ հայտնի չէ, թե նրա հանդեպ ինչ որոշում կընդունի դատարանը։    Այսպիսով 2018 թվականի գարնանը տեղի ունեցած իշխանափոխության հետեւանքով անցած 8 ամիսներին տեղի է ունեցել Հայաստանի իշխանության երեք ճյուղերի գործունեության հիմնական որակական ու քաղաքական ցուցանիշների անկում։   

Բայց սա դեռ սկիզբն է, քանի որ, ինչպես գիտենք, դեկտեմբերի 9-ի խորհրդարանական ընտրություններն արագացվել են 2018-2019 թվականների ձմռան դժվարությունների հետ կապված անխուսափելի դարձող՝ է՛լ ավելի բացասական ցուցանիշներ արձանագրելու ստույգ հեռանկարից խուսափելու համար։  

Ուստի տեղի ունեցածի վերջնական գնահատականը կտրվի 2019-ի մայիսի 8-ին, երբ Ն.Փաշինյանի գլխավորած կաբինետը կբոլորի իր գործունեության մեկ տարին։ Միայն այդ ժամանակ պարզ կդառնա, թե ինչ հետեւանքներ ունեցավ Հայաստանի համար այդ մեկամյա քաղաքական էքսպերիմենտը։  

Մնում է հուսալ, որ այդ ընթացքում նոր իշխանությունները կկարողանան հաղթահարել այն նոր փորձությունները, որ սպասում են նրանց առաջիկա ամիսների ընթացքում եւ ինչպես մեզ նման հոռետեսներին, այնպես էլ դեռեւս իրենց հավատացող լավատեսներին, ժամանակից շուտ չեն զրկի իրենց արձանագրած մեկամյա արդյունքների հաշվեկշիռը կազմելու հաճույքից։    Քանզի եթե նրանք շարունակեն աշխատել «հեղափոխական» 2018-ի 8 ամիսների նման, ապա հազիվ թե դիմանան մինչեւ կկվի գարնանային կանչը»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայոց աշխարհ»-ում։

* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ