21 12 2018

Գնել Սանոսյանը Վարդենիսի քաղաքապետի պաշտոնը տվել է ընկերոջը․ «Իրատես»

Գնել Սանոսյանը Վարդենիսի քաղաքապետի պաշտոնը տվել է ընկերոջը․ «Իրատես»

«Իրատես»-ը գրում է․ «Վարդենիսի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արամ Մելքոնյանը. վերջինս Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի համակուրսեցին է: «Իրատեսի» տեղեկություններով՝ նա 6-7 տարի բնակվել է Մոսկվայում, մի կարճ շրջան էլ՝ Արգենտինայում, մարտեր առանց կանոնների սպորտաձեւի մարզիկ է:

«Սանոսյանի շրջապատից մի քանի թեկնածուներ կային, բայց թե՛ տարածքային կառավարման նախարարությունը, թե՛ կառավարությունը, ի դեմս վարչապետի պաշտոնակատարի, հավանություն են տվել Մելքոնյանի թեկնածությանը, որը Վարդենիսում անուն հանած քրեական որեւէ կլանի ներկայացուցիչ չէ,- ասաց մեր աղբյուրը։- Դեռ նախորդ տարի նա ցանկանում Վարդենիս խոշորացված համայնքի ընտրություններին մասնակցել, բայց մենամարտի ժամանակ վնասվածք էր ստացել ու չէր հասցրել համապատասխան փաստաթղթեր ներկայացնել ԿԸՀ»:

Մեր զրուցակիցն ասաց նաեւ, որ Արամ Մելքոնյանը Մոսկվայում շինարարական մի ընկերության ղեկավար է, բիզնես ունի եւ հաճախ է օգնում վարդենիսցիներին, ինչի մասին չի սիրում խոսել:

Հարցրինք՝ իսկ բիզնեսը չի՞ խանգարի համայնքը ղեկավարելուն. «Չեմ կարծում, ընկերությունը գործադիր տնօրեն ունի այնտեղ, ամեն հարցով զբաղվողներ էլ կան: Ինքն էլ այնպես չէ, որ քաղաքապետ դառնալու համար է եկել Հայաստան, դեռ երեք ամիս առաջ է վերադարձել»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Իրատես»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ