20 12 2018

Արմեն Սարգսյանին դատի են տվել. «Ժողովուրդ»

Արմեն Սարգսյանին դատի են տվել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու հրամանագիրը չստորագրելու համար քաղաքացին դատի է տվել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին: Վարդան Կարապետյանը ՀՀ վարչական դատարան համապատասխան հայց է ներկայացրել՝ պահանջելով ստիպել ՀՀ նախագահին ընդունել իր քաղաքացիությունը դադարեցնելու մասին հրամանագիր:

Նկատենք, որ այս գործով որպես պատասխանող դատարանում ներգրավվել են ՀՀ վարչապետը, ՀՀ քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովը, ՀՀ ոստիկանությունը, ՀՀ պաշտպանության նախարարությունը: Նկատենք, որ քաղաքացիությունը դադարեցնել ցանկացող անձը ընդամենը 16 տարեկան է, ասել է թե` ընդամենը երկու տարի է մնացել, որ նա բանակ զորակոչվի, ուստի հավանաբար դա է պատճառը, որ գործով որպես պատասխանող է ներգրավված նաեւ ՀՀ պաշտպանության նախարարությունը:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ