18 12 2018

Նիկոլի իշխանափոխության պլանը շատ վաղուց էր գծված. «Իրատես»

Նիկոլի իշխանափոխության պլանը շատ վաղուց էր գծված. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե այս օրերին քաղաքական կուլիսներում լուրջ քննարկման թեմա է 2015-ին ՀԱԿ հանրահավաքում Լեւոն Տեր-Պետրոսյանի գաղտնազերծած՝ «ստրատեգիական կոդային պլանը»։ «Մեկ պլյուս մեկ քայլերթը՝ շուրթերին, Պուտինի հրաժարականը` կրծքի տակ ինքնահռչակվում են, որպես նոր բեւեռ, ստորագրում «Քաղաքացիական պայմանագիրը», կյանքի կոչում «Հարյուրամյակն առանց ռեժիմի» պլանը, հասնում են Բաղրամյան-26՝ իշխանափոխության. հասկացողները հասկացան, չհասկացողներն իրենց աչքով կտեսնեն»,- ասել էր այդ օրերին Տեր-Պետրոսյանը՝ այդ ամենը համարելով Բաբելոնյան աշտարակի շինարարություն:

«Փաստորեն, կայացավ այն, ինչի մասին կոդերով խոսել էր մեծ քուրմ ԼՏՊ-ն, ՔՊ-ի կողքին այն օրերին դնելով նաեւ «Սասնա ծռերին»։

Հասկանալի է, չէ՞, ինչ էր ակնարկում առաջին նախագահը՝ Պուտինի հրաժարական ասելով. մեսիջը հանուն Ռուսաստանի էր, եթե չասենք՝ Ռուսաստանից էր՝ ընդդեմ այսօրվա իշխանափոխության, իմա՝ Նիկոլի իշխանափոխության պլանը շատ վաղուց էր գծված»,- ասաց մեր զրուցակից քաղաքագետը»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Իրատես»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ