14 12 2018

Արայիկ Հարությունյանը կփոխարինի՞ Բակո Սահակյանին․ «Հրապարակ»

Արայիկ Հարությունյանը կփոխարինի՞ Բակո Սահակյանին․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկվանից իրարամերժ լուրեր էին տարածվում՝ Արցախի ուժային բլոկին առնչվող, այդ թվում նաեւ այն, որ ԼՂ նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը կփոխարինի Բակո Սահակյանին եւ այդ իսկ պատճառով այս օրերին գտնվում է Մոսկվայում։ Մեր հարցին ի պատասխան՝ Արայիկ Հարությունյանն ասաց․ «Ես Մոսկվայում եմ ընտանիքով՝ ընդամենը անձնական գործերով, ինչ վերաբերում է Ձեր մատնանշումներին, ո՛չ նման բան կա, ո՛չ էլ անհրաժեշտություն՝ այստեղ նման խնդիրներ քննարկելու»։ 

Բոլոր դեպքերում խոսվում է, որ Դուք եք փոխարինելու Բակո Սահակյանին։ «Անհեթեթություն է։ Բակո Սահակյանին փոխարինելու համար ընտրություններ պետք է լինեն, եւ ժողովուրդն է որոշելու, թե նրան փոխարինողն ով է լինելու՝ ընտրությունների արդյունքներով»։ Հնարավո՞ր է Բակո Սահակյանի վաղաժամ հրաժարականը։ «Ո՛չ»։ Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում լուրերին՝ Լեւոն Մնացականյանի, Վիտալի Բալասանյանի հրաժարականների։ «Եթե անկեղծ՝ ես տեղյակ չեմ, կտրված եմ այդտեղի իրականությունից, ես հասկանում եմ, թե Դուք ինչ նկատի ունեք, բայց միեւնույն է՝ տեղյակ չեմ»։ Նա Արցախ կվերադառնա 3 օրից»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ