12 12 2018

ՀՀԿ-ականներն առաջարկներ են ստացել դրսերից. «Հրապարակ»

ՀՀԿ-ականներն առաջարկներ են ստացել դրսերից. «Հրապարակ»

ՀՀԿ-ն այս օրերին գտնվում է վերաժեւորման փուլում։ Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը:

«Ի՞նչ կարիք կա թաքցնելու՝ փորձում ենք հոգեբանորեն հաղթահարել ստեղծված վիճակը, պայքարը չի դադարեցվելու, սակայն մեկ-երկու ամիս պետք է՝ հասկանալու համար, թե ինչ է կատարվում, ինչ է լինելու։ Համենայնդեպս, գարնանը զարգացումներ ենք սպասում՝ հատկապես ղարաբաղյան գործընթացում, ըստ այդմ էլ պետք է վերադասավորվենք։ Բոլոր դեպքերում 60 հազար ձայնը քիչ չէ, եւ գրագետ աշխատանքի դեպքում այն կարելի է բազմապատկել»,- ասաց ՀՀԿ անդամը։

 Ասել էիք՝ գարնանը համագումար եք անելու, Սերժ Սարգսյանը հեռանալու է, Վիգեն Սարգսյանը փոխարինի նրան։ «Նախ՝ համագումարի մասին մենք խոսել ենք, եթե ընտրությունները մայիսին տեղի ունենային, հիմա համագումարի մասին խոսք չկա, էլ առավել խոսք չկա Սերժ Սարգսյանի՝ կուսակցության ղեկավարումը թողնելու մասին։ Նա ժամանակավոր պետք է «գնար» ընտրությունների նախօրյակին, բայց հիմա հասկանալի է, չէ՞, որ նա միակն է, որ կարող էր այս բարդ փուլում ղեկավարել, կոնսոլիդացնել կուսակցությունը»։ Ասում են՝ թե՛ Վիգեն Սարգսյանը, թե՛ Աշոտյանը, Շարմազանովը, Արփինեն, էլ առավել՝ Դավիթ Հարությունյանն արդեն առաջարկներ են ստացել, որը՝ Բրյուսելից, որը՝ ԵՄ կառույցներից, որը՝ Մոսկվայից։ «Նախ՝ մի բան կուզեի ասել Դավիթ Հարությունյանի մասով․ մենք անցյալում նրան առանձնապես վստահությամբ չենք վերաբերվել, էս ընտրությունները պարզեցին, որ նա ահավոր սկզբունքային անձնավորություն է։

 Որեւէ մեկը որեւէ տեղ չի գնալու․ բոլորս մնալու ենք կուսակցությունում՝ պայքարի նոր փուլն ապահովելու»։ Չե՞ք վախենում ՀՀՇ-ի ճակատագրի կրկնությունից։ «Ամենամեծ թյուրիմացությունը ՀՀԿ-ն ՀՀՇ-ի հետ համեմատելն է․ ՀՀՇ-ն նույնպես հեղափոխական ակունքներից եկավ, հետո հեղափոխությունը սկսեց խժռել իր զավակներին։ ԱՄԿ-ՀՀԿ-ն պահպանողական ակունքներում է, այսօր այդ դաշտը դատարկ է Հայաստանում»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ