06 12 2018

Ընտրական օրենսդրությունը կրկին խախտել են․ «Առավոտ»

Ընտրական օրենսդրությունը կրկին խախտել են․ «Առավոտ»

«Առավոտ»-ը գրում է․ «Այս լուսանկարն այսօր «Առավոտին» ուղարկել է ընտրողներից մեկը: Լուսանկարն արվել է Իջեւանի տարածաշրջանի Լուսաձոր համայնքի ընտրական տեղամասում: Ընտրողների ցուցակի կողքին Տավուշի մարզում «Իմ քայլը» դաշինքից ռեյտինգային թեկնածուներ, մարզպետ Վահե Ղալումյանի եւ Նիկոլ Փաշինյանի եղբորորդի Սիփան Փաշինյանի նախընտրական պաստառներն են:

Ընտրական օրենսդրության խախտման մասին հայտնեցինք Իջեւանում տեղակայված թիվ 38 թիվ տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Աիդա Սարգսյանին: Նա հայտնեց, որ ընտրական տեղամասի պատասխանատուն Լուսաձոր համայնքի ղեկավար Վարդան Սարդարյանն է: Դրանից հետո տիկին Աիդան հեռախոսազրույց է ունեցել Վ. Սարդարյանի հետ, որպեսզի նա վերացնի անօրինականությունը»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Առավոտ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ