30 11 2018

Փոփոխություններ՝ ՊԵԿ մաքսային բլոկում․ «Հրապարակ»

Փոփոխություններ՝ ՊԵԿ մաքսային բլոկում․ «Հրապարակ»

Վերջին մի քանի օրում մաքսայինում երկու վարչության պետ է փոխվել․ արևելյան մաքսատան՝ նստավայրը Վանաձոր, վարչության պետ Մելքոն Աղաջանյանը վերադարձավ իր հին գործին՝ որպես օպերատիվ հետախուզության վարչության պետի տեղակալ։ Իսկ հյուսիսային մաքսատան՝ նստավայրը Գյումրի, վարչության պետ Կարեն Մանուկյանն ազատվեց աշխատանքից, գրում է Hraparak.am-ը։

Նրանց փոխարեն արեւելյանում պետ է նշանակվել Արմեն Գևորգյանը, ով ՊԵԿ աշխատակազմի նախկին ղեկավար Աշոտ Գրիգորյանի որդին է։ Նա միարժամանակ զբաղվում է օծանելիքի առևտրով, Աբովյան փողոցում ունեն խանութ։ Հայրը՝ Աշոտ Գրիգորյանը Երվանդ Զախարյանի զինակիցն էր և նրա հետ «ճամփորդել» է գրեթե բոլոր գերատեսչություններով, որտեղ աշխատել է Զախարյանը՝ հարկային, կադաստր։

Հյուսիսայինի պետ է նշանակվել ծնունդով ԼՂ ասկերանի շրջանից Ռուսլան Գրիգորյանը, օպերատիվ հետախուզական վարչության գործող բաժնի պետը։ 

Նյութն ամբողջությամբ կարդացեք Hraparak.am-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ