29 11 2018

Սասուն Միքայելյանի հողամասերն ու «չունեցած» մեքենաները․ «Հրապարակ»

Սասուն Միքայելյանի հողամասերն ու «չունեցած» մեքենաները․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «ԱԺ պատգամավոր, «Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու, ՔՊ վարչության նախագահ եւ ազատամարտիկ Սասուն Միքայելյանը, ով հեղափոխությունը համարում է ավելի կարեւոր իրադարձություն, քան Արցախյան պատերազմը, ՔՊ-ի ամենահարուստ անդամներից է։ Նա Հրազդանում բազմաթիվ շենք-շինություններ ունի, թանկարժեք ավտոմեքենաներ, վերջերս էլ, ասում են, հին իշխանությունների օրոք իրենից խլված գազալցակայանն է հետ վերցրել։ Նրա հայտարարագրում, սակայն, իր ունեցվածքի ոչ ամբողջական մասն է ներկայացված, ներկայացվածի մի մասն էլ «պաշտպանված» է՝ գաղտնի։ 2017 թվականին պատգամավորական մանդատը ստանալու դրությամբ Միքայելյանը հայտարարագրել է 14 շենք-շինություն եւ հողամաս։ Դրանց մի մասն անավարտ շինություններ են, կիսակառույց են, կա մեկ բնակարան, անհատական բնակելի տուն՝ հողամասի վրա կառուցված։

Որպես շարժական գույք՝ Միքայելյանը հայտարարագրել է նաեւ մեկ ավտոմեքենա՝ ռուսական արտադրության UAZ 469 մակնիշի։ Բայց պատգամավորը, ինչպես նկատել ենք նրան Ազգային ժողով աշխատանքի գալիս, բնավ այդ UAZ-ով չի շրջում։ Նա ունի թանկարժեք ամենագնացներ՝ Toyota Land Cruiser Prado, Toyota Land Cruiser 200, Mercedes G-Class եւ այլն, որոնք բոլորն էլ «անվանական» պետհամարանիշներով են՝ 44 404։ Սրանք այն մեքենաներն են, որոնք ինքներս ենք նկատել, չի բացառվում՝ կան նաեւ այնպիսիք, որոնք չգիտենք։ Բայց այս ամենը հայտարարագրում ներկայացված չէ։ Իսկ որպես դրամական միջոց՝ Սասուն Միքայելյանը 2017 թ․ դրությամբ որեւէ գումար չի ունեցել, փոխարենը «Արժեթղթեր եւ այլ ներդրումներ» բաժնում ներկայացրել է 100 հազար դրամի բաժնեմաս։

Մեկ տարվա ընթացքում, պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ 0 դրամ ունեցող Սասուն Միքայելյանը ձեռք է բերել 3 հողամաս՝ ընդհանուր 3 միլիոն 100 հազար դրամ, նաեւ մեկ արտադրական շինություն՝ 1 մլն 700 հազար դրամ արժողությամբ։ Պարզվում է՝ հարկային տարվա սկզբում Սասուն Միքայելյանն ունեցել է 7 մլն դրամ, որը տարվա վերջում դարձել է 1 միլիոն։ Այլ տվյալներ առկա չեն»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ