28 11 2018

Լավ ընդդիմությունից՝ վատ իշխանություն. «Հրապարակ»

Լավ ընդդիմությունից՝ վատ իշխանություն. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը իր խմբագրականում գրում է. «Իշխանությունն ու պաշտոնն ամենամեծ փորձությունն են, որ կարող է պատահել մարդու հետ։ Վերջին 30 տարիների ընթացքում ես բազմիցս ականատես եմ եղել, թե ինչպես է լավ ընդդիմությունը դառնում վատ իշխանություն, եւ ինչպես են իշխանությունից զրկված մարդիկ կարճ ժամանակ անց վերագտնում նորմալ մարդկային դեմքը՝ ազատվելով նախկին ցինիզմից ու հղփացածությունից։

Առաջին անգամ ընդդիմություն-իշխանություն տրանսֆորմացիային ականատես եղա 1992-ին, երբ Երեւանի քաղաքապետ Համբարձում Գալստյանի ընդդիմությունը՝ Վահագն Խաչատրյանը դարձավ քաղաքապետ, եւ ամիսներ անց մարդիկ համոզվեցին, որ լավ ընդդիմությունից մինչեւ վատ իշխանություն ճանապարհը շատ կարճ է։

Հետագայում ՀՀՇ-ն, որի հետ էին կապվում 95-96-ի ընտրակեղծիքները, եւ որին ժողովուրդը հասցրել էր ատել ու «մերժել», 1997-ի իշխանափոխությունից կարճ ժամանակ անց վերագտավ իրեն՝ ապացուցելով, որ իրենց շարքերում մեծ թվով պրոֆեսիոնալներ կան եւ նորմալ մարդիկ, որոնք կարող են օգտակար լինել երկրին ու հասարակությանը։

Հիմա գանք մեր օրերը․ ընդամենը 6-7 ամիս է անցել իշխանափոխությունից, բայց արդեն բազում մարդկային տրանսֆորմացիաների ենք ականատես եղել եւ դեռ էլի կլինենք։

Պաշտոն ու կարգավիճակ կորցրած հանրապետականները սկսել են մարդկային տեսք ձեռք բերել, իսկ պաշտոններ գտած երիտասարդ ՔՊ-ականները աչքի առաջ, ժամ առ ժամ՝ «հաբռգել» ու մեծամտանալ։ Եթե առաջին պրոցեսը ողջունելի է եւ դրական, ապա երկրորդի համար կարելի է միայն ցավ ապրել եւ ահազանգել։ Հուսանք, որ գահավիժումը համատեղ ուժերով կկանգնեցնենք»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ