17 11 2018

Ադրբեջանում բնակչությունն աճում է, Հայաստանում՝ նվազում․ «Ժողովուրդ»

Ադրբեջանում բնակչությունն աճում է, Հայաստանում՝ նվազում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանը ժողովրդագրական առումով բավական զիջում է հարեւան Ադրբեջանին: «Ժողովուրդ» օրաթերթը Վիճակագրական կոմիտեի հրապարակումներից պարզեց, որ ՀՀ բնակչությունը վերջին տարիներին նվազել է. եթե 2015թ. մոտ 3 մլն մարդ էր Հայաստանում, ապա 2017թ. այդ թիվը հասել է 2.9 մլնի: Ինչ վերաբերում է հարեւան Ադրբեջանին, ապա նրանց բնակչությունը 2015թ. 9.7 մլն-ից դարձել է 9.9 մլն: 

Փոխարենը Հայաստանն առաջ է անցել ծնելիության թվով, ու սա այն դեպքում որ ՀՀ-ում ծնելիությունը գնալով նվազում է: ՀՀ-ն առաջ է անցել նաեւ ՀՆԱ աճի ցուցանիշներով. 2017թ. ՀՆԱ աճը եղել է 7.5 տոկոս, Ադրբեջանում՝ 0.1 տոկոս: Հայաստանում աճել է նաեւ արդյունաբերական արտադրանքի ծավալները` 2017թ. 12.5 տոկոս, իսկ Ադրբեջանում, ընդհակառակը, անկում է` 3.4 տոկոսի չափով: Ադրբեջանում նաեւ մեծ է եղել գնաճը՝ 12.9 տոկոս, մինչդեռ ՀՀ-ում՝ 1 տոկոս ընդամենը»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ