09 11 2018

Կոնսերվատորիայի ռեկտորին փոխնախարա՞րն է հորդորել հեռանալ․ «Ժողովուրդ»

Կոնսերվատորիայի ռեկտորին փոխնախարա՞րն է հորդորել հեռանալ․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր Շահեն Շահինյանը: Պարզվում է, սակայն, այդ քայլին Շահինյանն ինքնակամ չի գնացել: «Ժողովուրդ» օրաթերթին լուրեր հասան այն մասին, որ Շահեն Շահինյանը իր դիմումը գրելուց առաջ հանդիպել է Կրթության եւ գիտության փոխնախարարի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանի հետ, որն էլ ռեկտորին հորդորել է դիմում գրել եւ հեռանալ:

Հովհաննես Հովհաննիսյանը մասնավորապես ասել է, որ Շահինյանը պիտի հեռանա, որովհետեւ այդպիսին են նոր Հայաստանի պահանջները: Բացատրել է, որ երկրում իրավիճակ է փոխվել, եւ պետք է գան նոր կադրեր: «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան` Շահինյանը, իհարկե, հերքեց այդ լուրերը` ասելով. «Լինում են դեպքեր, երբ մարդը պարզապես առանց խնդրի է հեռանում»: ԿԳ փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանից մեկնաբանություններ ստանալ չհաջողվեց. նա չէր պատասխանում մեր հեռախոսազանգերին: 

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ