08 11 2018

«Ասողը» մարզպե՞տն է, թե՞ Սասուն Միքայելյանը․ «Հրապարակ»

«Ասողը» մարզպե՞տն է, թե՞ Սասուն Միքայելյանը․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ո՞վ է Կոտայքում «ասողը»՝ մարզպետ Ռոմանոս Պետրոսյա՞նը, թե՞ «Քաղպայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սասուն Միքայելյանը՝ հարցրինք մարզպետին՝ վկայակոչելով լուրերը, որ Սասունն է որոշում՝ ով դառնա գյուղապետ, ով հրաժարական ներկայացնի եւ այլն։ «Չկա նման բան»։

Այսինքն՝ Դուք եք «ասողը»։ «Մեր մարզում չկա նման հասկացողություն, ես կատարում եմ օրենքով ինձ վերապահված լիազորությունները, որեւէ այլ կողմնակի միջամտություն չեմ ընդունում, եւ չկա էլ նման բան»։ Ապա խոստովանեց․ «Եթե նայեք մարզպետարանի կադրային քաղաքականությանը, մասնավորապես՝ հայեցողական պաշտոնները, ապա կտեսնեք՝ իմ շրջապատի, մեր քաղաքական շրջապատի, անցյալ տարվա քաղաքական գործունեություն ծավալած գործիչներից է բաղկացած»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ» օրաթերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ