31 10 2018

Աննա Իսրայելյանը հեռացել է «Ազատություն»-ից․ «Հրապարակ»

Աննա Իսրայելյանը հեռացել է «Ազատություն»-ից․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ապրիլ-մայիսյան հեղափոխությունից հետո ակտիվ ընթերցող-ունկնդիրներից ոմանք զարմանում են, թե «ինչքան է փոխվել «Ազատություն» ռադիոկայանը»։ Երեկ մենք տեղեկացանք, որ «Ազատություն»-ից հեռացել է լրագրող Աննա Իսրայելյանը, ով 1993-ից աշխատում էր ռադիոկայանում, իսկ 2005 թվականից վարում էր «Տեսակետների խաչմերուկ» հաղորդաշարը, որին տարիների ընթացքում հյուրընկալվել են գրեթե բոլոր քիչ թե շատ հայտնի քաղաքական-հասարակական գործիչները, փորձագետները։

Մենք փորձեցինք հասկանալ, թե որն է հեռանալու պատճառը, սակայն Ա․ Իսրայելյանը հրաժարվեց մեկնաբանել։ Մեր աղբյուրներն ընդամենը ասացին՝ «աշխատանքային տարաձայնությունների պատճառով»։ Աննա Իսրայելյանը, հիշեցնենք, նաեւ առցանց «Առավոտի» խմբագիրն է»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ