23 10 2018

Նաիրա Զոհրաբյանը կարող է դեսպան նշանակվել․ «Ժամանակ»

Նաիրա Զոհրաբյանը կարող է դեսպան նշանակվել․ «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է․ «Երբ Երդվյալ ազատամարտիկների միության համագումարում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ ԲՀԿ պատգամավորական կազմը էական փոփոխության է ենթարկվելու, շատերը սկսեցին գուշակել, թե ներկա պատգամավորներից ով կարող է զրկվել մանդատից:

ԲՀԿ-ական պատգամավորները պնդում են, որ Գագիկ Ծառուկյանը իրենց հայտնել է, որ արտահերթ ընտրություններում ԲՀԿ ցուցակում չի լինի Նաիրա Զոհրաբյանը, ով մինչև ընտրություններ կարող է նշանակվել դեսպան որևէ եվրոպական երկրում: Պատգամավորական մանդատին հրաժեշտ կտան «Ծառուկյան» դաշինքի քաղաքական թիմի այլ անդամներ ևս, իսկ նրանց կփոխարինեն մարդիկ, ովքեր մինչև այս պատգամավոր չեն եղել»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժամանակ» թերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ