20 10 2018

Փաշինյանը քաղաքականացրել է Իրանի հետ սահմանը․ «Հրապարակ»

Փաշինյանը քաղաքականացրել է Իրանի հետ սահմանը․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Սյունիքի մարզում Նիկոլ Փաշինյանի բացատրությունները, թե ինչու է Հունան Պողոսյանին նշանակել մարզպետ, զավեշտալի լինելուց բացի նաև մտահոգիչ են: Շնորհիվ Փաշինյանի հայտարարության, այսօր ողջ աշխարհն իմացավ, որ Հայաստան-Իրան սահմանով մեծ չափերի հասնող նարկոթրաֆիկ գոյություն ունի, և ինքը, ահա, բարձրաստիճան ոստիկանին մարզպետ նշանակելով, միջոցներ է ձեռք առել թմրանյութերի ճանապարհը փակելու համար:

Ի՞նչ է մնում Իրանին անել այսքանից հետո. զգուշանալ Հայաստանի տարածքով բեռնափոխադրումներ կատարելուց, քանի որ Հայաստանի իշխանություններն ամենաբարձր մակարդակով լծվել են մի այնպիսի հարցի կարգավորման, որով թերևս պետք է զբաղվեր իրավապահների համապատասխան բաժանմունքը: Նիկոլ Փաշինյանը քաղաքականացրել է Իրանի հետ ազատ անցուդարձի սահմանը:

Նարկոթրաֆիկի հարցն աշխարհում վաղուց է, ինչ չի լուծվում բռունցքները սեղանին խփելով: Բայց այդ հարցն այսօր տեղ ունի մեծ քաղաքականության մեջ, որտեղ Հայասանի նման երկրներին դամքաշի ֆունկցիա է վերապահված: Փաշինյանն իր հայտարարությամբ, փաստորեն, ևս մեկ անգամ ապացուցեց այդ ճշմարտությունը: Վաղը ՄԱԿ-ում, Իրանի դեմ հերթական պատժամիջոցն ընդունելիս, անպայման հաշվի կառնեն Փաշինյանի ծառայությունը:

Թմրանյութերի տարանցման և իրացման դեմ սկասված այս հանկարծահաս «պայքարին» փոքրիշատե լուրջ տեսք տալու համար Փաշինյանին առաջարկում եմ Վլադիմիր Գասպարյանին նույն պատճառաբանությամբ նշանակել Արմավիրի մարզպետ: Նախ՝ «գժուկների» հետ աշխատանքի մեծ փորձ ունի և ապա՝ «Զվարթնոց» օդակայանն այդ մարզի տարածքում է գտնվում, ու «Զվարթնոցով» էլ որոշ բաներ են տանում-բերում»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ