17 10 2018

Թոշակառուներին երկընտրանքի առջև են կանգնեցնում. «Ժողովուրդ»

Թոշակառուներին երկընտրանքի առջև են կանգնեցնում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը դժգոհություններ է ստանում քաղաքացիներից այն մասին, որ մարդիկ, ունենալով քրոնիկ հիվանդություն եւ հաշմանդամության կարգ, ստանում են թոշակ, ինչը հետագայում փաստացի խանգարում է կենսաթոշակ ստանալու գործին: Պարզվում է՝ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` տարբեր կենսաթոշակների իրավունք ունեցող անձն ունի մեկ կենսաթոշակ ստանալու իրավունք իր ընտրությամբ: 

Այսինքն` եթե ՀՀ քաղաքացին ստանում է հաշմանդամության թոշակ, ապա կենսաթոշակային տարիքը լրանալու ժամանակ նա պետք է ընտրի` հաշմանդամությա՞ն թոշակը շարունակի ստանալ եւ դեղեր գնել, թե՞ տարիքային թոշակ՝ ապրելու համար: 

«Ժողովուրդ» օրաթերթը քաղաքացիների այս դժգոհությունները փոխանցեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության վարչության պետ Անահիտ Գալստյանին, ով տարօրինակ պատասխան տվեց. «Մարդ միաժամանակ մի քանի կարգավիճակում չի կարող լինել` կինը կա՛մ հղի է, կա՛մ ոչ:  Երկու կենսաթոշակ տալը տրամաբանական չէ»: 

Բայց, ի վերջո, պետական ապարատում պետք է տարբերակեն, որ հիվանդության համար տրվող գումարը մարդու վաստակած հանգստի թոշակի հետ առնչություն չունի: Նոր Հայաստանում խնդիրը պետք է քննարկվի ու լուծում ստանա»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ