07 09 2018

Արա Մինասյանը 2-րդ դատական հայցն է ներկայացրել ընդդեմ Թորոսյանի․ «Հրապարակ»

Արա Մինասյանը 2-րդ դատական հայցն է ներկայացրել ընդդեմ Թորոսյանի․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի նախկին տնօրեն, պրոֆեսոր Արա Մինասյանը դատական նոր հայց է ներկայացրել ընդդեմ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի: Ըստ հայցի՝ Մինասյանը պահանջում է անվավեր ճանաչել իրեն աշխատանքից ազատելու մասին նախարարի հրամանն ու վերականգնել նախկին աշխատանքը: Այս մասին տեղեկանում ենք «DataLex» դատական տեղեկատվական համակարգից:

Մինասյանի շահերի պաշտպան Վահագն Գրիգորյանը մեզ հետ զրույցում հաստատեց տեղեկությունը՝ նշելով, որ Մինասյանին աշխատանքից ազատելու վերաբերյալ նախարարի հրամանում որևէ փաստական հիմք կամ օրինական հիմնավորում չկա. անգամ պատշաճ ծանուցում չի արվել, տնօրենը մամուլից է տեղեկացել իրեն աշխատանքից ազատելու՝ նախարարի որոշման մասին: Փաստաբանն ասաց, որ դատական նիստի օրը դեռ նշանակված չէ, միայն հայտնի է, որ գործը մակագրվել է դատավոր Արա Կուբանյանին:

Հիշեցնենք, որ սա Մինասյանի միակ դատական հայցը չէ ընդդեմ առողջապահության նախարարի:Ավելի վաղ նա մեկ այլ դատական հայց էր ներկայացրել՝ Արսեն Թորոսյանից պահանջելով հրապարակայնորեն ներողություն խնդրել և հերքել զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ