06 09 2018

Կարագը թանկացել է․ «Ժողովուրդ»

Կարագը թանկացել է․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Երևանյան սուպերմարկետներում և խանութներում կարագի մեկ կգ-ն 30 դրամով թանկացել է: Թեև միջազգային շուկայում կարագի գինը նվազում է, Հայաստանում հակառակ երևույթն է գրանցվում:

«Ժողովուրդ» օրաթերթը փոքրիկ ուսումնասիրության արդյունքում պարզեց, որ մեկ կիլոգրամ կարագի գինը միջազգային շուկայում այս տարվա հունվարի դրությամբ կազմել է 4.2 դոլար: Մինչդեռ Հայաստանում մեկ կիլոգրամը կազմում է 9 դոլար՝ 4.8 դոլարով ավելի միջազգային գնից:

Երևանյան սուպերմարկետներում և խանութներում Նոր զելանդական տեսակի կարագի մեկ կիլոգրամը վաճառվում է 4300-4400 դրամով, իսկ «Անքոր»-ը՝ 4640-4700 դրամով: Մինչդեռ մի քանի օր առաջ Նոր զելանդական կարագի մեկ կգ-ն վաճառվել է 4280, իսկ «Անքոր»-ը՝ 4610 դրամով: Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ միջազգային շուկայում որևէ ապրանքատեսակի գնանկում չի անդրադառնում հայաստանյան գների վրա, իսկ բարձրացումները վարկյան առաջ տեղ են հասնում»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» թերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ