29 08 2018

ՊԵԿ-ում կոռուպցիոն ռիսկերը կանխում են հավելավճարներով. «Ժողովուրդ»

ՊԵԿ-ում կոռուպցիոն ռիսկերը կանխում են հավելավճարներով. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Լավատեղյակ աղբյուրների պնդմամբ՝ ՊԵԿ փոխնախագահների ամսական եկամուտը հասցվել է մոտ 2 մլն դրամի: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նրանք աշխատավարձից բացի նաև հավելավճարներ են ստանում: Այս քայլին գնացել են կոռուպցիոն հնարավոր ռիսկերը կանխելու նպատակով:

Մեկնաբանությունների համար երեկ «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՊԵԿ լրատվական ծառայություն, որտեղից հայտնեցին. «ՊԵԿ նախագահի տեղակալների աշխատավարձը սահմանված է. «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքով: Ինչ վերաբերում է պարգևատրումներին ու հավելավճարներին, ապա ոչ միայն ՊԵԿ նախագահի տեղակալները, այլև ողջ աշխատակազմը հավելյալ վարձատրվում է ըստ կատարած աշխատանքի արդյունավետության, բայց ոչ այն չափով, որը նշված է Ձեր հարցմամբ, 2 միլիոն դրամ հավելավճարը խիստ չափազանցված է»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» թերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ