20 08 2018

ԱԳՆ-ն չեղարկելու է Ֆրանկոֆոնիայի հյուրերի պայմանավորվածությունը․ «Ժողովուրդ»

ԱԳՆ-ն չեղարկելու է Ֆրանկոֆոնիայի հյուրերի պայմանավորվածությունը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՀ կառավարությունը արտաքին գործերի նախարարությանը գումար հատկացրեց հոկտեմբերի 7-12-ը Երևանում կայանալիք Ֆրանկոֆոն պետությունների և կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթնաժողովի անցկացման համար:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ միջոցառումների իրականացման նպատակով պետական բյուջեից կհատկացվի 1 մլրդ 438 մլն 354 հազար 500 դրամ: Բանն այն է, որ այդ գագաթաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանող բարձրաստիճան պատվիրակությունների կեցության նպատակով ամրագրվել են շուրջ 40 հյուրանոցներում առկա 1300-ից ավել սենյակներ:

Ամրագրումներն արվել են դեռևս 2017թ նոյեմբերին, և եղել է նախնական պայմանավորվածություն հյուրանոցների հետ պայմանագրեր կնքելու և կանխավճարներ փոխանցելու վերաբերյալ: Այնուհետև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության քարտուղարության խորհրդով որոշվել է, որ վերոնշյալ 40 հյուրանոցները կնախատեսվեն այն հյուրերի համար, ովքեր իրենք են վճարելու իրենց կեցության ծախսերը: Ըստ այդ պայմանավորվածության` ԱԳՆ-ն չեղարկելու է հոկտեմբերի 1-ի դրությամբ հյուրերի կողմից չամրագրված սենյակները, իսկ վճարված կանխավճարը հետ է վերադարձվելու պետական բյուջե»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» թերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ