09 08 2018

Ո՞ւմ են պատկանում շահագործումն արգելած 12 գազալցակայանները. «Ժողովուրդ»

Ո՞ւմ են պատկանում շահագործումն արգելած 12 գազալցակայանները. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը  գրում է. «ՀՀ ԱԻՆ-ը երեկ հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ դեռ հունիսին հրդեհատեխնիկական հետազոտություններ են անցկացվել Երևանում գործող 23 գազալցակայաններում: Գազալցակայանների ղեկավարներին տրվել են կարգադրագրեր արձանագրված հակահրդեհային թերությունները սահմանված ժամկետներում վերացնելու համար: Ժամկետները լրանալուց հետո կատարվել է կրկնակի ստուգայց պարզելու արդյոք վերացվել են թերությունները, թե ոչ: Արդյունքում, թվով 12 ԱԳԼՃԿ-ների նկատմամբ կայացվել են որոշումներ դրանց շահագործումն արգելելու վերաբերյալ: Ըստ ԱԻՆ-ի՝ արգելվել է հետևյալ ԱԳԼՃԿ-ների շահագործումը:

«ԳԱՕՄ գրուպ» ԱԳԼՃԿ, Դավիթաշեն 3-րդ թաղ, 19/2

«Արտ Թամ» ԱԳԼՃԿ, Արտաշատի խճ. 103/2

«Լիլ Սթար» ԱԳԼՃԿ, Նորագավիթ 1-ին փ.

«Մուլտի գազ» ԱԳԼՃԿ, Գյուրջյան փողոցին հարող տարածք

«Կելլի և Վիլիամս» ՍՊԸ ԱԳԼՃԿ, Շիրազի փող. 43

«Ռոբել» ԱԱԿ ԱԳԼՃԿ, Լուկաշինի խճ. 5

«Խճաքար-մուսա» ՍՊԸ ԱԳԼՃԿ, Տիչինայի 140

«Պոդո առաջին» ԱԳԼՃԿ, Արին Բերդի 2-րդ նրբ.7/2

«Գուրգեն Դավթյան» ՍՊԸ ԱԳԼՃԿ, Նորք-Մարաշ տանող ավտոճանապարհ

«Քար գազ Սերվիս» ԱԳԼՃԿ, Սասնա Ծռեր 1/5

«Օկտան ԴՊ» ԱԳԼՃԿ, Գրիբոյեդով 48

«Ավտոստոպ» ՍՊԸ ԱԳԼՃԿ, Սասունցի Դավիթ փող. 87

Նշենք, որ այս ընկերությունները պատահական անձանց չեն պատկանում: Օրինակ՝ «Մուլտի գազ»-ը պատկանում է ԲՀԿ նախագահ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին, «Ավտոստոպ» ՍՊԸ-ն՝ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանին, իսկ ՍՊԸ-ն հիմնադրել է նրա որդին՝ Դավիթ Սեդրակյանը, «Արտ թամ» ընկերությունն էլ պատկանում է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքին՝ նրա նոտար դուստրը՝ Աննա Աբրահամյանը, 50 տոկոս բաժնեմաս ունի այնտեղ:«Օկտան ԴՊ»-ն էլ պատկանում է Երևանի նախկին քաղաքապետ, Էներգետիկայի նախկին նախարար Երվանդ Զախարյանի ընտանիքին, «Պոդո առաջին» ՍՊԸ սեփականատերն էլ Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանն է»: 

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» թերթում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ