22 07 2020

ԿԳՄՍ նախարարություն դիմել ենք, սպասում ենք պատասխանին. Արման Թաթոյան



Բուհ չընդունված դիմորդներն ու ծնողները հուլիսի 22-ին հանդիպեին նև ՄԻՊ Արման Թաթոյանին: Նրանք ներկայացրին խնդիրը և խնդրեցին նաև կազմակերպել հանդիպում վարչապետի հետ:

 Արման Թաթոյանն էլ նշեց, որ խնդրին ծանոթ է և խնդիրը լիարժեք հասկանալի է:

«Մենք ուսումնասիրել ենք և դեռ մինչև ձեր կողմից մեզ դիմելը, խնդիրը մեր ուշադրության ներքո էր: Երեկ 55 քաղաքաքացի դիմել էր, բացի դրանից ունենք 13 անհատական բողոք, որտեղ ընդունելության հետ կապված տարբեր հարցեր են բարձրացված: Ես խոսել եմ ԿԳՄՍ նախարարի հետ, հարցը քննարկվում է: Երեկ պաշտոնական նամակ եմ հասցեագրել, այն հարցերն ենք բարձրաձայնել, որոնք դուք էիք առաջ քաշել: Մենք այս փուլում ձենռպահ ենք մնացել առաջարկ ներկայացնելուց, ներկայացրել ենք ձեր առաջարկները և հրապարակային մտահոգությունները, պարզաբանումների հարց ենք դրել, նաև նախարարության դիրքրոշումն ենք պահանջել՝ որպես իրավասու մարմին»,- ասաց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ