20 11 2019

ԿԳՄՍ նախարարին կից կձևավորվի աշակերտական խորհուրդ

ԿԳՄՍ նախարարին կից կձևավորվի աշակերտական խորհուրդ

ԿԳՄՍ նախարարին կից կձևավորվի աշակերտական խորհուրդ: Նախարարը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Իմ հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ, որը կմշակի նախարարին կից աշակերտական խորհրդի ձևավորման կարգը:

Այս հարցը բարձրացրել էին հենց դպրոցականներն անցյալ տարի Երեխաների համաշխարհային օրվա շրջանակում ինձ հետ հանդիպման ժամանակ: Խորհրդի ստեղծման շնորհիվ կապահովենք հանրակրթության ոլորտում ընթացող բարեփոխումներում աշակերտների մասնակցային ներգրավումը և դպրոցականների հետ դեմ առ դեմ ձևաչափով դպրոցներում առկա խնդիրների պարբերաբար քննարկումները:

Երեխաների համաշխարհայի օրվա շրջանակում այսօր ևս հանդիպում ունեցա դպրոցականների հետ։ Քննարկման մանրամասների մասին կպատմեմ քիչ ուշ։ Շնորհակալություն ՄԱԿ-ի մանկական հիմնադրամին նախաձեռնության համար»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ