«Հայաստան» խմբակցության պատգամավորները հրատապ հանդիպում են ունեցել ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի հետ։ Խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը տեղեկացրեց, որ դեսպանին ցույց է տվել՝ այն դատավորի թմբուկ նվագելու հայտնի տեսանյութը, որը պետք է քննի դատավոր Բախշիյանի կալանավորման միջնորդությունը։
«Եթե կալանավորման թիրախ է դառնում նույնիսկ դատավորը , ինչ է որ ոչ ցանկալի վարքագիծ է դրսևորում այս իշխանությունների ցանկությունների և իղձերի նկատմաբ, սա լրջագույն խնդիր է ,մեզանից ոչ ոք երաշխավորված չէ, որ նման լրջագույն խնդիր կարող է տեղի ունենալ իր նկատմամբ։ Երբ թիրախ են դառնում դատավորները, դա խոսում է ժողովրդավարական արժեքներից տիտանական հետընթացի մասին»,-ասաց Արամ Վարդևանյանը։
Պատգամավորի խոսքով խմբակցության մեկ այլ պատգամավոր Էլինար Վարդանյանն էլ իր հերթին դեսպանին մտահոգություն է հայտնել այն փաստի առթիվ, որ Հայաստանում գործող քաղհասարակությունը նման բաների առջև աչք է փակում ու լռում։
«Քաղհասարակությունը, հասարակական կազմակերպությունները, որոնք նախկինում շատ ակտիվ էին՝ նույնիսկ չնչին իրավունքի խնդիր առաջացնող հարցի վերաբերյալ , վերջին տարիներին իսկապես լուռ են։ Երբ իրապես դատավորին արդարադատություն իրականացնելու համար պատժում են, այստեղ իրավունքի և օրենքի ճգնաժամ է առաջանում»,-ասաց Վարդևանյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը