14 01 2022

Ազարյանն այն դասական օրինակն է, ով կարող է սերունդների համար ֆենոմեն մնալ․ փաստաբան

Ազարյանն այն դասական օրինակն է, ով կարող է սերունդների համար ֆենոմեն մնալ․ փաստաբան

Ալեքսանդր Ազարյանին դատավորների միության նաագահ ընտրած դատավորներն իրենց աներկբա պահեցին, շատ բարձր և արժանի ընտրություն կատարեցին՝ արդարադատության լեգենդին ձայնը տալով։ Այսպիսի գնահատական հնչեցրեց հեղինակավոր փաստաբան Էրիկ Ալեքսանյանը՝ անդրադառնալով Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ազարյանի՝ Դատավորների միության նախագահ ընտրվելու փաստին։

Հիշեցնենք, բարձր վարկանշային դատավոր Ազարյանի հետ արտահերթ ընտրություններում մրցակցող թեկնածուն ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Ելիզավետա Դանիելյանն էր, բայց Ալեքսանդր Ազարյանը, սպասելիորեն, ընտրվեց ձայների բացարձակ մեծամասնությամբ։

«Ակնհայտ է, որ դատավոր Ազարյանն ունի շատ բարձր հեղինակություն դատաիրավական համակարգում, փաստաբանական հանրույթի շրջանում՝ առավել ևս։ Նա իր դատավարական կենսագործունեությամբ ծառայել ու դեռ գործելու է որպես իսկական արդարադատության և օրինականության պահպանման սիմվոլ, նա այն դասական օրինակն է,  ով կարող է երկար տարիներ սերունդների համար ֆենոմեն մնալ։

Ազարյանն այն քիչ դատավորներից է, ով երբեք չի տրվել տարատեսակ ճնշումներին՝ անգամ ամենահնչեղություն ունեցող դատական գործերի դեպքերում։ Դատավոր Ազարյանը մշտապես դրսեւորել է բացառիկ սկզբունքայնություն»,- ասաց փաստաբանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ