12 01 2022

Փաստաբանական գրասենյակի ղեկավարը՝ «Այբ» հիմնադրամի հաղթանակի մասին

Փաստաբանական գրասենյակի ղեկավարը՝ «Այբ» հիմնադրամի հաղթանակի մասին

2021 թվականի դեկտեմբեր ամսին հայտնի դարձավ, որ «Այբ» Կրթական հիմնադրամի կողմից պետական միջոցների չարաշահման վերաբերյալ քրեական գործը կարճվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով: «Այբ» Կրթական հիմնադրամը հայտարարություն տարածեց և մանրամասներ ներկայացրեց այս խայտառակ քաղաքական գործի վերաբերյալ։ Հաշվի առնելով, որ «Այբ» Կրթական հիմնադրամի պաշտպանությունն իրականացրել է «Ջեյ-Փի» Փաստաբանական գրասենյակը որոշ հարցեր ենք ուղղել նույն գրասենյակի տնօրեն, փաստաբան Իրմա Ճաղարյանին։

  • Տիկին Ճաղարյան, արդյո՞ք հենց սկզբից եք ստանձնել «Այբ» կրթական հիմնադրամին վերաբերող քրեական գործով պաշտպանությունը, թե այլ փուլում։
  • «Ջեյ-Փի» Փաստաբանական գրասենյակի փորձառու փաստաբանական թմի կողմից հենց անմիջապես ՀՀ դատախազության կողմից տարածված հայտարարության պահից ստանձվեց գործով պաշտպանությունը։ Նշեմ, որ ընդհանուր առմամբ քրեաիրավական որևէ հանգամանք առկա չէր և դա ակնհայտ էր բոլորի համար, սակայն ցանկացած քրեական գործում չափազանց կարևոր է հենց սկզբից մարտավարության մշակումը, ինչը կատարվեց։ Այս գործով մեր կողմից իրացվեցին տարբեր փաստաբանական և պաշտպանության միջոցներ, այդ թվում՝ հենց մեր կողմից հաղորդման ներկայացումը, վարչական դատավարության կարգով պետական մարմինների գործողությունների բողոքարկումը և այլն։
  • Ինչպիսի քննչական գործողություններ էին կատարվել այս գործով։
  • Քննչական մարմնի կողմից շուրջ մեկ տարի տևած քննության արդյունքում, իրականացվել էին իրապես բազմաթիվ քննչական գործողություններ։ Չափազանց մեծ ծավալով հարցաքննություններ էին իրականացվել և դրանց արդյունքները փաստացի կրկին հաստատում էին այն, որ «Այբ» կրթական հիմնադրամը և համայնքի ներկայացուցիչները բացառապես իրավաչափ գործունեություն են իրականացրել՝ նպատակ ունենալով կրթական որակը փոխել Հայաստանում: Շատ կարևորում եմ, որ չնայած այս հետապնդմանը, Հիմնադրամը մշտապես գտնվել է իր բարձունքում։ Օրինակ՝ ես կարևորում էի, որ ցանկացած փաստաթուղթ, որը պահանջվում էր քննիչի կողմից սեղմ ժամկետներում տրամադրվեր, հենց այդպես էլ լինում էր։

Առհասարակ, ցանկացած փաստաբանի և փաստաբանական գրասենյակի համար առավել դրական է, երբ քրեական գործի քննությունը հասնում է իր տրամաբանական ավարտին հենց նախաքննության փուլում, այդպես եղավ այս դեպքում և որոշում կայացվեց քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ և արձանագրվեց, որ «Այբ» կրթական հիմնադրամի և դրա ղեկավար կազմի գործողություններում հանցակազմի որևէ տարրեր չեն հայտնաբերվել:

Անկեղծորեն, դրական իմաստով կարևորում եմ քրեական հետապդնման մարմինների վարքագիծը այս գործով, իհարկե մյուս կողմից կարող էր և առհասարակ նման գործ չհարուցվեր։

Այս դեպքով փակագծեր շատ չենք բացի, բայց կան գործողություններ որոնք հենց մենք ենք նախաձեռնել, անկախ այս ելքից և դրա վերաբերյալ տեղեկատվություն հետագայում կտրամադրենք։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ