28 12 2021

Ի վերջո, ո՞վ պետք է վճարի ՊՇՌ թեստի համար․ Վարդևանյանը պարզաբանում է



«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ամփոփել է Սահմանադրական դատարանի որոշումը ՊՇՌ հետազոտումների վերաբերյալ։

«Կարծում եմ ժամանակն է, որ այս հարցը վերջնականորեն ստանա իր հստակ պատասխանը։ ՍԴ որոշման եզրափակիչ մասով արձանագրել էր, որ աշխատողների վրա իրենց հաշվին ձևակերպումը անընդունելի է»,-ասաց Վարդևանյանը։

Պատգամավորը պարզաբանում է, թե ով պետք է վճարի ՊՇՌ թեստի համար, ընթերցելով ՍԴ որոշումից․

«Եթե ՍԴ ձևակերպումներից հետո ՀՀ կառավարությունը ի զօրու չէ ընկալելու, որ ՀՀ-ում սոցիալ-տնտեսական դժվարություններ կան, որ ՀՀ-ում նաև կա սահմանադրություն, որտեղ գրված է, որ Հայաստանը սոցիալական հանրապետություն է, պարտավոր է կատարել իր հոգատարության պարտականությունը, եթե այս ամենը պետք է անտեսվի,  ուրեմն ՍԴ-ն կամ ԵԴ-ի որոշումն էլ ի զօրու չէ այս իրավիճակում օգնել, որովհետև ՍԴ-ն սևը սպիտակի վրա ասում է, որ դա ֆինանսական բեռ է և հակասում է սահմանադրությանը։ Իրավիճակը հետևյալն է՝ աշխատողի վրա դրված հրամանի շրջանակներում ՊՇՌ հետազոտության պարտականությունը ծախս կատարելու մասով հակասահմանադրական է։ Աշխատողի՝ իր հաշվին կատարելու վերաբերյալ բեռը հասականամանադրական է։ Ո՞ւմ վրա պետք է մնա էս բեռը, ՍԴ որոշումից երևում է, որ դա գործատուի տիրույթ չի տեղափոխվում, այլ տեղափոխվում պետության, ՍԴ-ն թեպետ չի ասում, բայց բոլոր նախադրյալները, որոնք քննարկվում են ցանկացած ռացիոնալ պետության պայմաններում առավել քան բավարար են ընկելու, որ պետք է վերջ տրվի սրան և պետք է պետությունը ստանձնի իր հօգատարության գործառույթը»,-ասաց Վարդևանյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ