14 12 2021

Գլխավոր դատախազության սահմանադրականության ոչնչացման համառությունն աննախադեպ է․ Վարդևանյան

Գլխավոր դատախազության սահմանադրականության ոչնչացման համառությունն աննախադեպ է․ Վարդևանյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը գրում է․

Գլխավոր դատախազության սահմանադրականության ոչնչացման համառությունն` աննախադեպ է: Ախր ինչը եթե ոչ քաղաքական կաշկանդվածությունը, կարող է ստիպել դատախազներին նման ապօրինություններ գործել ու չգիտակցել պատասխանատվությունը: Մարդկանց նկատմամբ նման խայտառակ խախտումները, նույնիսկ պատգամավորների նկատմամբ, ոչ միայն իրավական չէ, այն նաև բարոյական չէ: Մարդիկ կալանավորելու «մատերիալ» չեն ու վերջ:

Ստիպված նորից ու նորից տեղադրում եմ Սահմանադրության 96-րդ հոդվածիԱՌԱՆՁԻՆ ու հստակ ՆՈՐՄԸ «Պատգամավորն առանց Ազգային ժողովի համաձայնության չի կարող զրկվել ազատությունից...»: Տեսնում եք չէ որքան պարզ է գրված, բայց ինչը կարող էր ստիպել գիտական աստիճան ունեցող դատախազներին այս նախադասությունը չընկալել, կամ իբր չընկալել..ու 4 ամսից ավելի կալանավորված պահել պատգամավորների: Բոլորն ամեն ինչ հասկանում են, բոլորն ամեն ինչ արձանագրում են:

 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ