05 09 2016

Մաքսավորների անփութության հետևանքը

Մաքսավորների անփութության հետևանքը

Մաքսանենգ ճանապարհով ՀՀ է ներմուծվել շուրջ 5 տոննա քաշով հոգեմետ նյութ՝ մաքսային ծառայողների կողմից անփույթ վերաբերմունքի հետևանքով, պարզվում են հանգամանքները.  տեղեկացնում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունը:

Անհատ ձեռնարկատեր Ն. Թ.-ն Ռուսաստանի Դաշնությունից ձեռք է բերել և 25.07.16թ. ՀՀ պետական սահմանով սահմանված կանոնների խախտմամբ, առանց համապատասխան լիցենզիայի առկայության, մաքսանենգ ճանապարհով ներմուծել է ներկերի արտադրության մեջ օգտագործվող շուրջ 5 տոննա քաշով «Տոլուոլ» տեսակի հոգեներգործուն նյութ:

Ստուգումներով պարզվել է, որ հիշյալ հոգեներգործուն նյութերը ներմուծելիս փաստաթղթերը ներկայացվել են ՀՀ ԿԱ ՊԵԿ մաքսային ծառայության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողներին, որից հետո վերջիններիս կողմից թույլատրվել է բեռի բացթողումը: «Տոլուոլ» տեսակի հոգեներգործուն նյութը ՀՀ պետական սահմանով սահմանված կանոնների խախտմամբ տեղափոխելու և ՀՀ ԿԱ ՊԵԿ մաքսային ծառայողների կողմից իրենց պարտականության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու դեպքերի հարուցված քրեական գործը ընդունվել է ՀՔԾ վարույթ: Նախաքննությունը շարունակվում է:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ