15 10 2021

Կուլիսների հետևում «արդարադատություն» իրականացնում են իշխանության այլ ճյուղեր․ Էրիկ Ալեքսանյան



Տիկին Դանիբեկյանը ամեն ինչն է մեզ արգելում, ոչ միայն երկրից դուրս գալը, մեզ արգելում է անգամ խոսել։ Մենք ականատես եղանք, որ տիկին Դանիբեկյանը արգելում էր ինձ հայտարարությամբ հանդես գալ, առարկություն ներակայացնել, Արմեն Գևորգյանին էր արգելում։ Մենք ականտես ենք լինում, որ Աննա Դանիբեկյանը նույն գործելաոճը շարունակում արդեն նոր պաշտպանություն ստանձնաձնած փաստաբանի մասով, խոսքը գնում է  Լուսինե Սահակյանի մասին։ Այս մասին «Դեպի բռնապետություն․ հետընթաց իրավունքներից» թեմայով քննարկման ժամանակ փաստաբան Էրիկ Ալեքսանյանը խոսելով դավավոր Աննա Դանիբեկյանի մասին, մասնավորապես, նրա մասնակցությամբ դատական վերջին նիստերի մասին:

«Արմեն Գևորգյանը պետք է մեկներ Ստրասբուրգ, մասնակցեր ԵԽԽՎ-ին, Աննա Դանիբեկյանը չթույլատրեց: Գործուղման հետ կապված ԱԺ-ն փոխանցել էր որոշակի գումար, բայց քանի որ չստացվեց, տրամաբանական է, որ պետք է գումարը վերադարձվեր, այսինքն՝ գույքի արգելանքը պետք է վերացվեր ու գումարը հետ վերադարձվեր, բայց միջնորդությունը մերժվեց: Ընդհանուր առմամբ, պետք է գնահատենք տիկին Դանիբեկյանի վարքագիծը: Նա ամեն ինչ անում է, որպեսզի վնաս հասցնի պետությանը: Երկրորդ, նա չի թույլատրում, որպեսզի պետական միջոցը վերադառնա բյուջե: Ինչ վերաբերում է անձնական վերաբերմունքին, Աննա Դանիբեկյանն ունի հատուկ վերաբերմունք իմ ու Արմեն Գևորգյանի նկատմամբ, միգուցե շատ սիրելուց է, չեմ կարող ասել»,- ասաց նա:

Խոսելով դատական համակարգում առկա խնդիրների մասին փաստաբան Ալեքսանյանը նշեց․ «Այնպես չէ, որ միշտ դատական իշխանությունն անկախ է եղել։ Եղել են խնդիրներ, բայց այն ինչ մենք տեսնում ենք վերջին ժամանակներում՝ գործող իշխանության օրոք, նման բան երբեք չի եղել»։

Փաստաբանը նշեց, որ այսօր գործադիր իշխանության համապատասխան ներկայացուցիչներն են որոշում այս կամ այն անձը ձերբակալվի, թե՝ ոչ, ինչպիսի խափանման միջոց ընտրի։ Այսինքն ՀՀ-ում  արդարադատությունը, որը պետք իրականցի բացառապես դատարանը այդպես չի ստացվում։

«Կուլիսների հետևում «արդարադատություն» իրականացնում են իշխանության այլ ճյուղեր»,-ասաց Ալեքսանյանը

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ